Ծառուկյանին սպասելիս

 Երեկ Գագիկ Ծառուկյանի տան մոտ կազմակերպված ակցիայից հետո ԲՀԿ-ականները սպասում են Ծառուկյանի պատասխանին: Ինչպես տեսանք տասնյակ քաղաքացիներ երթով գնացել էին ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի տան մոտ ու պահանջում էին Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադարձը: ԲՀԿ նախկին ղեկավարին հեռացրեցին քաղաքական դաշտից մեկ տարի առաջ՝ համարելով նրան քաղաքական չարիք:  
Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստում ծավալուն անդրադարձ կատարեց ԲՀԿ-ին ու Ծառուկյանին, որին հետեւեցին շարքային ՀՀԿ-ականները՝Ծառուկյանի հասցեին արտահայտվելով անթույլատրելի բառապաշարով:
Քիչ առաջ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Գագիկ Ծառուկյանի տան մոտ երեկ անցկացված ակցիային՝ նշելով, որ ԲՀԿ-ականները սպասում են Ծառուկյանի պատասխանին: Այս պահի դրությամբ Ծառուկյանից արձագանք չկա, բայց իրենք հուսով են, որ առաջիկայում կլինի: Վահե Էնֆիաջյանը խոստովանեց, որ ոչ թե ցրվելու, այլ տարածքը լքելու կոչեր են եղել Գագիկ Ծառուկյանի կողմից: «Դա սխալ մեկնաբանություն էր: Տան անվտանգության աշխատակիցներն են այնտեղ եղել, տարածքի մուտքի հետ կապված խնդիր է եղել: Ես այդ ժամանակ տարածքում չեմ եղել, այդ խնդիրն իմ ժամանելուն պես մեծ հաշվով կարգավորվել է:ԲՀԿ-ականը ամբողջ հոգով վստահեցնում էր, որ Ծառուկյանի վերադարձի կարիք կա, քանի որ նրա մարդկային տեսակն ու որակը բավարար է, որ նա ներգրավվի քաղաքական դաշտում այն փոփոխությունների իրականացմանը, ինչի մասին բազմիցս բարձրաձայնվել է. «Եկեք մի քանի բան առանձնացնենք: Նախ, Գագիկ Ծառուկյանն ինչի՞ համար մի կողմ քաշվեց ակտիվ քաղաքականությունից: Գագիկ Ծառուկյանը, մենք շատ լավ գիտակցում էինք, որ եթե հասարակությանը փողոց հանեինք և հեղափոխական ճանապարհը մենք շարունակեինք փողոցում, արյունահեղություն էր տեղի ունենալու:Մենք ինքներս փոփոխությունների կարիքն արձանագրել ենք և հիմա էլ ենք արձանագրում, բայց ճանապարհներ կան, գործիքակազմ կա քաղաքական դաշտում, որից մենք չենք օգտվել և չենք օգտվի: Եվ եթե այնպիսի մարդիկ կան, որոնք հորդորում են կամ նման սպասելիքներ ունեն, մեծ հաշվով ոչ ոք նրանց ոչ ձեռքն է բռնել, ոչ էլ ոտքերն է կապել, կարող են նման ճանապարհով գնալ: Մենք նման ճանապարհով չենք գնացել, չենք էլ հորդորում, որ ինչ-որ մեկն այդ ճանապարհը համարի մեր պետության համար արդիական»,-ասաց Էնֆիաջյանը՝ օդում կախված թողնելով հարցը, թե Ծառուկյանի վերադարձի դեպքում արդյոք չի կրկնվելու նախորդ ճակատագիրը:
Հարցին, թե ԲՀԿ-ականների ակցիան շարունակակա՞ն է լինելու, պատգամավորը պատասխանեց, որ նախաձեռնողներն այս պահին սպասողական կեցվածք ունեն, և կախված Ծառուկյանի պատասխանից, չի բացառվում, որ նմանօրինակ նախաձեռնություններ ևս տեղի ունենան: Իրականում պարզ է, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձը լինելու է Սերժ Սարգսյանի թույլտվությամբ, ավելին՝ նրա ցանկությամբ ու որոշմամբ:
ԲՀԿ-ականներն էլ առանց այսպես կոչված լուրջ հիմքերի չէին լծվի Ծառուկյանի վերադարձի գործին: Հետեւաբար պետք չի մոլորեցնել նման կրկեսային բեմադրություններով, թե ժողովուրդն ունի Ծառուկյանի վերադարձի պահանջը: Այնպես որ կրկեսի վերածելու հայրենիք չունենք, պարոնայք, այլ ճանապարհ ընտրեք:
Անի Սահակյան
Լուսանկարը ֆոտոԼուրի

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am