Թուրքիայի օդուժի հրամանատարությունը տագնապի «նարնջագույն» մակարդակի պատճառով իր ստորաբաժանումներին հրաման է տվել անցնել ծառայության հատուկ ձևի, հայտնում է TASS-ը:
Զինվորական աղբյուրների տվյալներով՝ օդուժի հրամանատարության տակ գտնվող ավիաբազաներում տագնապի մակարդակը փոխվել է «նարնջագույնի»: Այդուհանդերձ, Milliyet թերթը նշում է, որ այդ կերպ թուրքական ավիացիայի զգոնության մակարդակի բարձրացման մասին լուրը «կիսապաշտոնական կերպով հասցվել է ամբողջ աշխարհին»:
Թուրքիայում կիրառվում է տագնապի երեք հիմնական մակարդակ. «սպիտակ» (հարձակման ցածր հավանականություն), «դեղին» (կա հարձակման հավանականություն) և «կարմիր» (բախման կամ պատերազմի մեծ հավանականություն): Սակայն օդուժի համար գործում է նաև «նարնջագույն» մակարդակը, որը նշանակում է, որ բախումը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի և, որ ուժերը պետք է պատրաստ լինեն պաշտպանության և հարձակման համար: Միևնույն ժամանակ, օդուժի համար «կարմիր» մակարդակը կարող է նշանակել որևէ ռազմական գործողությունների սկիզբ և դրանց անհապաղ պատասխանելու անհրաժեշտություն:
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը