Ում է Ջերմուկում պատիվ տվել Բեգլարյանը. «Հրապարակ»
Տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը շարունակում է շփվել ԵԱՏՄ կոլեգաների հետ։ Նախարար աշխատելու օրոք նա լավ հարաբերություններ է ստեղծել ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հետ, որն անցյալ շաբաթ Երեւանում էր՝ ՀԱՊԿ համաժողովի կապակցությամբ։ «Հրապարակ»-ի տեղեկություններով, Գագիկ Բեգլարյանը հանդիպել է Սոկոլովին, նրան հրավիրել Ջերմուկ, պատիվ տվել։ Նրանք գիշերել են Ջերմուկի շքեղ հանգստավայրերից մեկում։
