Ծանրաբեռնված օրեր են սպասվում. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Օրենսդիրներին ծանրաբեռնված օրեր են սպասվում։ Հոկտեմբերի 31-ից ԱԺ հանձնաժողովներում մեկնարկելու են նոր կառավարության ներկայացրած 2017թ․ պետբյուջեի նախագծի քննարկումները, ըստ ամենայնի՝ արտահերթ նիստ կամ նիստեր հրավիրելու անհրաժեշտություն կառաջանա, քանի որ մինչեւ նստաշրջանի ավարտն ընդամենը 2 հերթական քառօրյա է նախատեսված։ Իսկ ուրբաթ օրն էլ խորհրդարանականները քննարկելու են ԱԺ կանոնակարգ-օրենքի նախագիծը։ Նախօրեին պետաիրավական հարցերի հանձնաժողովում բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ նախագիծը քննարկվել է, սակայն, քանի որ կանոնակարգ-օրենքը վերաբերում է բոլոր օրենսդիրներին, որոշվել է քննարկել հնարավորինս լայն կազմով»։
