Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում հրապարակվել է 61 նահանգի ոստիկանապետերի փոփոխության մասին հրամանագիրը: Ըստ թուրքական «Anadolu» լրատվական գործակալության` 34 նահանգի ոստիկանապետ պաշտոնանկ է արվել և տեղափոխվել ոստիկանության կենտրոնական վարչությունում տարբեր պաշտոնների: 26 նահանգի ոստիկանապետի և 2 վարչության պետի էլ տեղափոխել են այլ շրջաններ: Նշենք, որ հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո իրականացվող բարձրաստիճան ոստիկանների փոխատեղումները և հեռացումները կապված են իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի գլխավորած գյուլենական շարժման հետ նրանց ունեցած կապերով: Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի ոստիկանության համակարգից հեռացվել է 12.801 ծառայող, որոնցից 2.523-ը բարձրաստիճան սպաներ են եղել: Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ էր տեղի ունեցել: Թուրքիայի իշխանությունները՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրում են գյուլենական համայնքին և առաջնորդ Գյուլենին: Վերջինս հերքել է իր մասնակցությունը հեղաշրջման փորձին՝ այն անվանելով հոլիվուդյան ֆիլմի սցենարով բեմականացում:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից