Հայաստան- Ռուսաստան- Իրան ցուցահանդեսի մասնակիցներին ողջունել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Հոկտեմբերի 26-ին Երեւանում անցկացվող ցուցահանդեսի ընթացքում նախարարի ուղերձն ընթերցել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:
Ուղերձում նշված էր. «Մեր երկրների միջեւ ռազմավարական գործընկերության հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության: Այդ ընդլայնման մեջ անգնահատելի ավանդ է ներդնում բարձր մակարդակով պարբերական երկխոսությունը, որում կարեւոր դերակատարում ունի նաեւ ձեր ցուցահանդեսը՝ վստահաբար հաստատված որպես մեր երկրների տնտեսական ձեռքբերումների ցուցադրության պահանջված հարթակ: Նրա հաջողության երաշխիքը հագեցած ծրագիրն է եւ մասնակիցների ներկայացուցչական կազմը: Հուսով եմ, որ ցուցահանդեսի ընթացքում պլանավորված Եվրասիական տնտեսական միության ենթատեքստում հեռանկարների վերաբերյալ կոնֆերանսները կնպաստեն եվրասիական ինտեգրման շրջանակներում փոխշահավետ կապերի սերտացմանը: Մենք նաեւ պատրաստ ենք օժանդակել համագործակցությանն ընդգրկել Իրանի մեր բարեկամներին, որոնք այս տարի միացել են ցուցահանդեսին»:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից