ԱԺ 5 խմբակցությունները դիմում են ՄԱԿ-ին
ԱԺ 5 խմբակցությունները դիմում են Միացյալ ազգերի կազմակերպությանը` խնդրելով դերակատարություն ունենալ ընտրական գործընթացներում տեսախցիկների, տեսախցիկների հետ առնչություն ունեցող սարքավորումների գնման և այլ բաղադրիչներում նրանց փորձառությունը կիրառելու նպատակով: Այս մասին Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեցին «Հայ ազգային կոնգրես» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանն ու Նաիրա Զոհրաբյանը:
Ըստ Զուրաբյանի, իրենք հավատարիմ են ԸՕ այդ բաղադրիչի կատարման արդյունավետությանը և ցանկանում են վստահություն ներշնչել գործընթացին, ուստի դիմում են ՄԱԿ-ին:
