Ուր են տանում սպանության թելերը

Կիրակի օրը Մոսկվայում սպանվել են Մալաթիա թաղամասի բնակիչներ Արմեն Իսրայելյանը՝ «Ձուկ» կամ «Ձկնկուլ» մականունով, եւ նույն թաղի բնակիչ Էդուարդ Նշանյանը, որի մականունը «Ճուտ» էր։ Այս սպանությունն անմիջապես դարձավ օրվա իրադարձությունը, քանի որ սպանվածներից մեկը՝ Արմեն Իսրայելյանը, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ հին հաշիվներ ուներ, որի մասին մամուլը ո վաղ անցյալում անդրադարձել էր: Նա ամիսներ առաջ հարցազրույցներ էր տվել Հայկական ժամանակ օրաթերթին՝ ահազանգելով պատգամավորն ունեզրկել է իրեն, խլել ողջ բիզնեսը, առեւանգել է իրեն եւ մի քանի օր պահել պահեստներից մեկում։ Սպանությունը կատարել է դիպուկահարը։ Ազգային Ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում այսօր հանդես է եկել հայտարարությամբ, կապված Մոսկվայում նախօրեին երկու հայաստանցիների սպանության միջադեպի հետ: Նրանցից մեկը, Արմեն Իսրայելյանը, եղել է պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակիցներից մեկը: Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ Արմեն Իսրայելյանը բոլորովին վերջերս հայտարարություններ էր արել այն մասին, թե ինչպես են Ալեքսանյանի հրահանգով տարբեր բռնություններ գործադրել տարբեր անձանց հանդեպ, ընդհուպ սպանություններ: Այդ առիքով Հատուկ քննչական ծառայությունը հարուցել է քրգործ, որը սակայն կարճել էր մեկ շաբաթ առաջ, ինչպես նշել է Փաշինյանը: Նա հայտարարել է, որ ակնհայտ է Մոսկվայում կատարված սպանության հարցում վարձու մարդասպանի ձեռքը: Փաշինյանի խոսքով`  Արմեն Իսրայելյանի սպանության վերլուծությունը հետքերը բերում է Հայաստանի խորհրդարան: Թեեւ, Նիկոլ Փաշինյանը անուններ չի տվել, սակայն վերլուծությունը բերում է եզրակացության, որ նա ակնարկում է Իսրայելյանի սպանության հարցում Սամվել Ալեքսանյանի շահագրգռության եւ հնարավոր մասնակցության մասին: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ բացառում է, թե Մոսկվայում Ձկնկուլի և նրա ընկերոջ սպանության թելերը բերում են դեպի ՀՀ ԱԺ: “Մեր գործընկերները շատ ծանր հայտարարություններ են անում և իրենց խղճի դեմ պատասխան պիտի տան”,- ասաց Բաղդասարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը: Նա նշեց, որ կատեգորիկ բացառում է Փաշինյանի վարկածը, թե Սամվել Ալեքսանյանը կապ ունի այս դեպքի հետ:“Դա լավ երևույթ չէ, որ ցանկացած դեպքով փորձում են իրենց գործընկերներից քաղաքական վրեժխնդրությունը լուծել, դա անընդունելի է: Ես հորդորեցի մեր գործընկերոջը, որ իրենց ընդդիմադիր կերպարը կերտելու համար պետք չէ անհատների քննադատության միջոցով դա անել: Իրենց ընդդիմադիր կերպարը պետք է քաղաքական հայացքներով կերտեն, ոչ թե չեղած բաները մարդկանց վերագրելով”,- նշեց Բաղդասարյանը: Անի Սահակյան

դիտվել է 93 անգամ
Լրահոս
«Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ Լեհաստանը դառնում է Եվրոպայի ծովային առաջատար տերություններից մեկը․ Տուսկ Կկայանա Արագածոտնի թեմի առաջնորդի և Մուղնու հոգևոր հովվի գործով հերթական դատական նիստը Վթարային ջրանջատում կլինի Տավուշի մարզում Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել Կանադայի դեսպանի արդյունաշատ առաքելությունը Հայաստանում Բաքվում բողոքի նոտա է հանձնվել ՌԴ դեսպանին Թեհրանն արձագանքել է Թրամփի հրապարակմանը, որում Հորմուզի նեղուցը ներկայացված է որպես ԱՄՆ նոր տարածք Սև ծովում մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ հունական տանկերն է հարձակման ենթարկվել ԱԹՍ-ի կողմից Հորմուզի նեղուցը չի բացվի․ Իրանը պայմաններ է նշել Ռուսական արմատներով ներդրող. ո՞վ է կանգնած «Թրամփի ուղու» հետևում. Deutsche Welle Դոնալդ Թրամփը հրապարակել է Հորմուզի նեղուցի պատկերը՝ այն անվանելով «ԱՄՆ նորտարածք» Կատարի ԱԳՆ-ն հնարավոր է համարել նոր համաձայնագրի կնքումն ԱՄՆ-ի և Իրանի միջև
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am