Փոխնախարարի հեռախոսի հարցն՝ Աժ-ում
Այսօր ԱԺ-ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ թյուր տեղեկություններ են, թե Կառավարությունում քննարկվել է ԱԳ փոխնախարարին բջջային հեռախոս գնելու հարցը: «Սա թյուր տեղեկություն է, հավանաբար, մամուլում տեղի է ունեցել պատահական կամ միտումնավոր սակարկում: Խոսքը գնում էր ԱԳ նախարարի տեղակալի մասին, ով պարտավոր է նաև կապվել իր գործընկերների հետ: Մենք ընդամենը հաստատում էինք րոպեների թվաքանակը, որը նրան թույլատրելի է օգտագործել: Բջջային հեռախոսի մասին խոսք չկար», - ասաց Դավիթ Հարությունյանը:
