Արդյոք ՀՀԿ-ն ներել է Գագիկ Ծառուկյանին
Երկարատև լռությունից հետո այսօր Հայաստան-Ռուսաստան-Իրան Էքսպոյի ժամանակ Գագիկ Ծառուկյանը պատասխանելով լրագրողների հարցերին նշել էր, որ իր վերադարձը չի բացառվում: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատասխան հարցին, թե արդյոք ՀՀԿ-ն ներել է ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանին, և արդյոք դեռ այն համոզմանն են, որ կրկեսի վերածելու հայրենիք չունենք, պատասխանեց. «Էլի մենք կրկեսի ու թատրոնի վերածելու հայրենիք չունենք: Մենք պիտակավորել ենք երևույթները, ոչ թե անձերը: Մենք գնահատական հնչեցրել ենք բացառապես երևույթներին»:
