Ինչ պատասխանով են Բաքվից գալիս Երևան

Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևան կայցելեն, նախատեսված է ամերիկացի համանախագահի հանդիպումը լրագրողների հետ: Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղում էին, իսկ մինչ այդ նրանք Ադրբեջանում էին: Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարեց, որ անձամբ զրուցել է նախագահ Ալիևի հետ, նա հավաստիացրել է, որ հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը և պատրաստ է հանդիպել Հայաստանի ղեկավարին»։ Ադրբեջանական և ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բաքվում ասուլիսի ժամանակ Ուորլիքն ընդգծել էր, թե նախագահների հանդիպումների կարևոր թեմաներից մեկը «օկուպացված տարածքների ազատումն է»։ «Սակայն, բանակցություններին քննարկվում է կարգավորման ամբողջ փաթեթը, այլ ոչ թե առանձին տարրերը», - հավելել է նա և փոխանցել, որ մյուս կողմից Ղարաբաղի կարգավիճակի, ինչպես նաև փախստականների վերադարձի ու խաղաղապահ ուժերի տեղակայման հարցերն են։ Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանի կարծիքով՝ Ուորլիքի խոսքերը, հավանաբար, աղավաղել են։ Բաբայանի փոխանցմամբ, ղարաբաղյան հանդիպումը լավ է անցել, կառուցողական քննարկումներ են տեղի ունեցել, վերահաստատվել է պատրաստակամությունը՝ հետևել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններին։ «Նախագահ Բակո Սահակյանը վերահաստատել է, որ մենք ողջունում ենք այդ պայմանավորվածությունները, ավելին՝ նշել է, որ այդ մեխանիզմների ներդրումն առաջնային նշանակություն ունի, դրանից հետո պետք է ակնկալել ինչ-որ դրական զարգացումներ, առանց դրանց իհարկե դժվար է լինելու ակնկալել արդյունավետ զարգացում, որովհետև սրանք ամենակարևոր և առաջնային թեմաներն են, խնդիրներն են, որոնք պետք է լուծվեն՝ սահմաններում կայունության և խաղաղության պահպանումը և այդ զինադադարի ռեժիմի խախտումների վերհանումը շատ կարևոր է», ասել է Բաբայանը։ Համանախագահների տարածաշրջանային այս այցը կարևոր է խաղաղության պահպանման ու վստահության մեխանիզմների հարցի շուրջ հստակության առումով: Ի վերջո, Ալիևը պատասխան տալի՞ս է այս առաջարկությունների վերաբերյալ, թե ոչ: Հենց այս պայմանավորվածությունների հարգանքն է, որ ակնկալում է պաշտոնական Երևանը Բաքվում կայացած բանակցություններից: Այսինքն` Ադրբեջանում տեղի ունեցած հանդիպումների արդյունքում հնարավորություն կլինի՞ ի վերջո շփման գծում վստահության մեխանիզմների ստեղծման և լարվածության նվազեցման մեխանիզմներ ստեղծելը։ Ինչևէ, համանախագահները այս այցի շրջանակներում քննարկում են նախագահների հաջորդ հանդիպումը կազմակերպելու հարցը, բայց առայժմ, ինչպես երևում է, այս հարցում էլ հստակություն չկա: Միջնորդներն առայժմ հույս ունեն, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը կարող է տեղի ունենալ Համբուրգում՝ դեկտեմբերի 8-ին և 9-ին կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների հերթական հավաքի շրջանակներում։ Վերջերս, ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Ալիևը հայտարարել էր, որ որոշ պայմանների դեպքում Ադրբեջանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղին տրամադրել ինքնավար հանրապետության կարգավիճակ։ Այս առիթով, ուշագրավ է, որ ամերիկացի համանախագահը Բաքվում կրկին շեշտել է, որ բանակցություններին քննարկվում է կարգավորման ամբողջ փաթեթը, այլ ոչ թե առանձին տարրերը,  Ղարաբաղի կարգավիճակի, ինչպես նաև փախստականների վերադարձի ու խաղաղապահ ուժերի տեղակայման հարցերը։ Ավելին, Բաքվում Ուորլիքն ընդգծել է, որ այսօր կա հնարավորություն շարունակել Վիեննայում մայիսի 16-ին և Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին սկսած գործընթացը։ Փաստորեն, ադրբեջանական լրատվամիջոցները Ուորլիքի հայտարարություններից առանձնացրել են շրջանների վերադարձի և ստատուս քվոյի փոփոխման անհրաժեշտության դրույթները, իսկ ռուսական մամուլը՝ խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը։ Թամար Բագրատունի

դիտվել է 19 անգամ
Լրահոս
«Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ Լեհաստանը դառնում է Եվրոպայի ծովային առաջատար տերություններից մեկը․ Տուսկ Կկայանա Արագածոտնի թեմի առաջնորդի և Մուղնու հոգևոր հովվի գործով հերթական դատական նիստը Վթարային ջրանջատում կլինի Տավուշի մարզում Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել Կանադայի դեսպանի արդյունաշատ առաքելությունը Հայաստանում Բաքվում բողոքի նոտա է հանձնվել ՌԴ դեսպանին Թեհրանն արձագանքել է Թրամփի հրապարակմանը, որում Հորմուզի նեղուցը ներկայացված է որպես ԱՄՆ նոր տարածք Սև ծովում մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ հունական տանկերն է հարձակման ենթարկվել ԱԹՍ-ի կողմից Հորմուզի նեղուցը չի բացվի․ Իրանը պայմաններ է նշել Ռուսական արմատներով ներդրող. ո՞վ է կանգնած «Թրամփի ուղու» հետևում. Deutsche Welle Դոնալդ Թրամփը հրապարակել է Հորմուզի նեղուցի պատկերը՝ այն անվանելով «ԱՄՆ նորտարածք» Կատարի ԱԳՆ-ն հնարավոր է համարել նոր համաձայնագրի կնքումն ԱՄՆ-ի և Իրանի միջև
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am