«Մեր վարչապետը շատ լավ գիտի` ինչ է անում, դուք հանգիստ եղեք». Գագիկ Ծառուկյան
Գագիկ Ծառուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց, որ նեղացած չէ ոչ մեկից և ներել է հանրապետականներին: «Ինչքան մարդ հզոր, ուժեղ ու կամեցող է, այնքան ներող է: Ամբողջ հանրությունը և քաղաքական գործիչները թող իմանան՝ Ծառուկյանը նենգ մարդ չի: Ես բոլորին ներում եմ: Ես մոռացել եմ ամեն ինչ»,-ասաց նա: Գագիկ Ծառուկյանն ասաց, որ կան մարդիկ, ովքեր բացթողում են արել և ընդգծեց, որ յուրաքանչյուրին էլ պիտի կյանքում հնարավորություն տալ փոխվելու: Ըստ Ծառուկյանի՝ հանրությունը կարող է հանգիստ լինել կապված կառավարության նորոնշանակ ղեկավարի հարցում, քանի որ վարչապետը շատ լավ գիտի, թե ինչ է անում:
