Ներել է
Հանրությունը կարող է հանգիստ լինել, քանի որ վարչապետը շատ լավ գիտի, թե ինչ է անում, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Գագիկ Ծառուկյանը: «Վարչապետին շատ լավ ճանաչում եմ, հարգում եմ և գնահատում: Մեր վարչապետը շատ լավ գիտի` ինչ է անում, դուք հանգիստ եղեք», - ասաց նա: Այսօր լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանը չբացառեց նաև քաղաքական դաշտ վերադառնալու հավանականությունը: Նա նշել է, որ ներել է բոլոր հանրապետականներին:
