Ռուսական «Պոբեդա»-ն 10 հազար դրամով Գյումրի-Մոսկվա թռիչքներ կիրականացնի
Ռուսական «Պոբեդա» ավիաընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2016 թվականի նոյեմբեր ամսվա վերջից շաբաթական 3 անգամ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան, ինչպես նաև, հետադարձ ուղղությամբ թռիչքներ իրականացնել, տեղեկացնում է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի լրատվական ծառայությունից: Ավիաընկերության ավիատոմսերի սակագները լինելու են սկսած 10 հազար դրամից: Թռիչքները կատարվելու են ցերեկային ժամերին:
