Ձկնկուլին առևանգելու, շորթում կատարելու դեպքի առթիվ քրգործի վարույթը կարճվել է
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի աշխատակից, Ձկնկուլ մականունով հայտնի Արմեն Իսրայելյանին առևանգելու, շորթում կատարելու դեպքի առթիվ ՀՔԾ-ում քննվող քրգործի վարույթը կարճվել է 1 շաբաթ առաջ հանցակազմի բացակայության հիմքով։ Լուրը մեր զրույցում հաստատեց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանը»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:
