Лфик должен уйти
Օրեր առաջ Ռուսաստանի «Նոր Մոսկվա» թաղամասում ՀՀ երկու քաղաքացիներ են սպանվել: Սպանված Էդուարդ Նշանյանը 43 տարեկան էր, մյուս սպանվածը 46-ամյա Արմեն Իսրայելյան է, ով եղել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակիցը Ձկնկուլ մականվամբ: Թերևս, այս սպանությունը լակմուսի թուղթ է դառնում Սամվել Ալեքսանյանի ապագայի հարցում։
Տեղեկություններ կան, որ Սամվել Ալեքսանյանին ցանկանում են «ժերտվա» տալ, ու Սերժ Սարգսյանը դա փորձում է անել ոչ թե սեփական ձեռամբ, այլ՝ Կարեն Կարապետյանի։ Վերջինս էլ, ըստ էության, կարող է արդարանալ, որ բարեփոխումների գործընթաց եմ սկսվում։
Ամենայն հավանականությամբ՝ Ալեքսանյանը կարժանանա Գագիկ Խաչատրյանի ճակատագրին, եւ նրա առջեւ կդրվի նաեւ տարած գումարները հետ վերադարձնելու հարցը։
