ԻՊ խմբավորումը մահապատժի է ենթարկել իր 9 զինյալներին Մոսուլում մարտական գործողությունների գոտուց փախուստի դիմելու փորձի համար, հայտնում է Iraqi News–ն։
Պարբերականը գրում է, որ դատապարտվածներին ողջակիզել են։ Նրանց ոտքերն ու ձեռքերը կապել են, իսկ հետո գցել են փոսի մեջ, որի մեջ այրվող նավթ էր լցված։
ԻՊ-ն միշտ աչքի է ընկել դասալիքների նկատմամբ իր դաժանությամբ։ Հոկտեմբերի 17-ին Իրաքը լայնածավալ գործողություն է սկսել Մոսուլն ազատագրելու համար, որը համարվում է երկրում ահաբեկիչների հիմնական հենակետը։ ԱՄՆ ղեկավարած կոալիցիայի ավիահարձակումներին խոչընդոտելու համար զինյալները քաղաքի շուրջը երեք մետր լայնության ու մարդու հասակի չափ խորության խրամ են փորել ու մեջը հում նավթ լցրել։ Հենց դրա մեջ են հրկիզել այն դասալիքներին, որոնք պաշարված քաղաքից փրկվելու անհաջող փորձ էին կատարել։
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը