Առուն չթռած հոպ մի՜ ասա

Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց անմիջապես հետո ՀՀԿ-ականներից շատերը հազար թումանով իր տեղն ապահոված սպասում էր մինչեւ ջրերը կպարզվեն, իրավիճակում հստակություն կմտնի: ՀՀԿ-ականները նոր կառավարության, անկուսակցական վարչապետի մասին խորշում էին կարծիք հայտնել, առավել եւս պաշտպանել քննադատներից: Հիմա նրանց դեմը առնել չի լինում Կարեն Կարապետյանի երկու օր առա ջ արված հայտարարությունից հետո: Հայաստանյան հեռուստաընկերություններին տված հարցազրույցում վարչապետը հայտարարել է, որ որևիցե պատասխանատվություն չի հանում իր վրայից իր ասածների համար կամ փորձում բարդել իշխող Հանրապետական կուսակցության վրա: «Ես, իհարկե,պատասխանատու եմ, և ես չեմ ուզում իմ պատասխանատվության մի մասը Հանրապետական կուսակցության վրա բարդել: Իրենք ինձ հետ համապատասխանատու են, և ես ինձանից որևիցե պատասխանատվություն չեմ հանում»,- ասել է Կարեն Կարապետյանը: Այսպիսով՝ դրսից կանչված վարչապետը որոշակիություն է մտցրել իր եւ ՀՀԿ-ի հարաբերությունների միջեւ՝ ցրելով խոսակցությունները, թե ապագայում ՀՀԿ-ն լուսանցք է մղվելու եւ Կարապետյանը ասպարեզ է բերելու թիմակիցներին, յուրայիններին: Հակառակ դրանց վարչապետը ակնարկել է, որ ինքն ու ՀՀԿ-ն նույն հարթությունում են: Հենց այս հայտարարությունից հետո էլ Առաքել Մովսիսյանը՝ Շմայսի բացառիկ հանդիսավորությամբ իր աշխատասենյակում զրուցել է լրագրողների հետ ու մինչեւ վերջին խազը պաշտպանել Կարապետյանին. «Ես ուզում եմ քննադատեն, բայց էս մարդը նորա եկել, եկեք աջակցենք, կարողա ստացվումա իր մոտ: Եթե նախագահն աջակցումա իրեն, նշանակումա ստացվելուա ամեն ինչ: Չեմ գտնում որևէ մեկն ի վիճակի կլինի նախագահի խոսքից անցնել: Վարչապետի համեստությանը մի խաբնվեք, ոչ էլ հագուկապին», – հեղինակավոր կարծիք է հայտնել նա հետո էլ անցել Հանրապետականի պաշտպանությանը. «Կարող ա՞ գիտեք Հանրապետականը վարկաբեկված ա, ձեր իմացած մյուս թիմերն էլ եսիմ ինչ են: Ժողովրդի քանակով նայեք դուք՝ Հանրապետականի կողմն ինչքան մարդ կա, նրանցը՝ ինչքան։ Դուք անընդհատ շեշտում եք, որ Հանրապետական ա չիմանան․․․ Թաքուն բան չկա ստեղ, մենք չենք էլ ամաչում, որ Հանրապետական ենք, սաղից լավ ենք զգում մեզ, քանի որ մեր կուսակցության թասիբն ավելի հզոր ա»,-ասել է իշխանության ներկայացուցիչը։ Պարզ երևում է, որ Շմայսին հուսադրել են ապագայի հարցում, նա էլ ծանր հրետանի բառապաշարը խոդ է տվել ու տրվել թիմակիցների պաշտպանելու գործին՝ չհասկանալով, որ վաղ է <<հոպ>> ասել, առուն թռնելուն դեռ շատ կա: Եթե Շմայսին ու բախտակիցներին խոստացել են, որ ամեն ինչ <<օք>> է ու առաջիկա տարիներն էլ ՀՀԿ-ականներինն է լինելու, դա դեռ չի նշանակում, որ նրանք տեղ են ունենալու այդ երկնակամարում: Ընտրություններին դեռ ամիսներ կան, իսկ եթե բանը հասնի ընտրություններին, ապա պետք է ամենքը սեփական եղունգով գլուխը քորի՝ ռեյտինգային քվեարկության ժամանակ ապահովելով բարձր ձայներ: Անի Սահակյան

դիտվել է 231 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am