Ձկնկուլին առևանգելու գործը ՀՔԾ-ն 1 շաբաթ առաջ կարճել է. հանցակազմ չեն գտել. Armtimes.com
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի աշխատակից, Ձկնկուլ մականունով հայտնի Արմեն Իսրայելյանին առևանգելու, շորթում կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի վարույթը կարճվել է: Գործով վարույթը կարճվել է մեկ շաբաթ առաջ՝ հանցակազմի բացակայության հիմքով: Տեղեկությունները մեր զրույցում հաստատեց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանը: