Ուզում է հանդիպել Սարգսյանին, որ ի՞նչ ասի

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սկսել են իրենց տարածաշրջանային այցն Ադրբեջանից, որից հետո ակնկալվում է համանախագահների այցը Հայաստան և Լեռնային Ղարաբաղ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Բաքվում տեղի ունեցած ասուլիսում հաղորդել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստ է հանդիպել իր հայ պաշտոնակից Սերժ Սարգսյանի հետ: «Ես անձամբ եմ զրուցել նախագահ Ալիևի հետ, նա հավաստիացրել է, որ հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը և պատրաստ է հանդիպել Հայաստանի ղեկավարին», - ասել է Ուորլիքը և հավելել. - «Մենք կքննարկենք նախագահների հաջորդ հանդիպումը կազմակերպելու հարցը»: Ուորլիքը Բաքվում մամլո ասուլիսում նշել է, որ ստատուս-քվոն կայուն չէ. «Մենք պետք է շարունակենք արդյունավետ աշխատել՝ գտնելու խաղաղ կարգավորման ուղիներ»։ Նա հավելել է, որ այսօր բանակցային սեղանին կան կարգավորման շատ տարրեր։ Ուորլիքի խոսքով՝ դեռևս չկա տեղեկություն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման մասին։ Համանախագահը հույս է հայտնել, որ երկու երկրների արտգործնախարարները կարող են հանդիպել Համբուրգում կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի հերթական հանդիպմանը։ Ուորլիքը նաև նշել է, որ տարածաշրջանում խաղաղության ժամանակն արդեն եկել է։ «Երկու երկրների երեխաները պետք է խաղաղ ապրեն և դրան անհրաժեշտ է հասնել բանակցություններով»,-հավելել է նա։ Ուորլիքը հայտնել է նաև, որ վերջերս նրանք Մոսկվայում էին և քննարկել են այդ հարցը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով հետ. «Մենք հավատարիմ ենք մնում հակամարտության կարգավորման ընդհանուր ջանքերին»։ Բաքվից, ըստ պաշտոնական տեղեկատվության` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կիրակի օրն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Ըստ Ադրբեջանի նախագահի մամլո ծառայության`ուրբաթ գիշեր համանախագահները ժամանել են Բաքու: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Պիեր Անդրիոյին (Ֆրանսիա) և Իգոր Պոպովին (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Միայն նշվում է, որ հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել ԼՂ հակամարտության հարցով: Այն, որ Ուորլիքը հենց Բաքվում լրագրողներին հայտնել է, որ անձամբ զրուցել է Ալիևի հետ, նա հավաստիացրել է, որ հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը ու պատրաստ է հանդիպել Հայաստանի նախագահին, սա վկայում է այն մասին, որ համանախագահները Ալիևից նոր հանդիպման կազմակերպման համաձայնություն, ըստ ամենայնի, ստացել են: Պարզ չէ, թե համանախագահները ստացե՞լ են արդյոք Ալիևից իր իսկ պահանջների կատարման մասին տեղեկատվությունը: Խոսքը վերաբերում է սահմանային միջադեպերի ուսումնասիրության մեխանիզմների ներդրմանն ու ԵԱՀԿ առաքելության կազմի ընդլայնմանը: Այս առաջարկություններն ապրիլյան պատերազմից հետո համանախագահների կողմից սուր կերպով առաջ են քաշվել, մինչդեռ Ալիևը դրանց ոչ մի կերպ համաձայնություն չի տալիս: Հետևաբար` հարց է առաջ գալիս` Ալիևը համաձայնվել է հանդիպել Սարգսյանին, որ ի՞նչ քննարկեն: Հերթական հանդիպում` հանդիպման համա՞ր... Պարզ է, որ միջնորդները փորձում են ապահովել բանակցությունների շարունակականությունը, դա որոշակի երաշխիք է, որ սահմանում իրավիճակը դուրս չի գա վերահսկողությունից, սակայն ապրիլյան պատերազմից հետո հետաքրքիր է բանակցությունների առարկան: Կարճ ասած` Ալիևը տալո՞ւ է իր համաձայնությունը արդեն ամիսներ ձգվող առաջարկների վերաբերյալ: Թամար Բագրատունի

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am