Վերջերս մոտ երեք տասնյակ թուրք դիվանագետներ իրենց ընտանիքների հետ քաղաքական ապաստան են խնդրել Գերմանիայից, ինչի պատճառը հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ենթադրյալ հակառակորդների համատարած հետապնդումներն են: Այս մասին հաղորդում է nytimes.com-ը` հղում անելով պաշտոնյաներից մեկի հայտարարությանը:
Նշվում է, որ Թուրքիայի քաղաքացիներին ապաստան տրամադրելը կարող է վատթարացնել Գերմանիայի ու Թուրքիայի հարաբերություններն այն ժամանակ, երբ հազարավոր փախստականների` Եվրոպա չհասնելու հարցում գերմանական կողմը կախված է թուրքական կողմից:
Գերմանիայի ՆԳՆ խոսնակ Յոհանես Դիմրոթը հայտնել է, որ դեռևս հայտնի չէ, թե 35 դիմորդներից քանիսն են դիվանագետ, իսկ քանիսը` նրանց ընտանիքի անդամ: Նրա խոսքով` հնարավոր է, որ իրականում դիմորդների քանակն ավելի մեծ է:
Կայքը գրում է, որ բացակայում են հստակ տեղեկություններ այն մասին` արդյոք 35 դիմորդները հասել են Գերմանիա ապաստան գտնելու նպատակով, թե մինչև դիմելու պահն արդեն բնակվելիս են եղել երկրում:
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը