Կարեն Կարապետյանը կհրապարակի՞ իր հեռախոսահամարները

Վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը մի քանի հեռուստալրագրողների հետ հարցազրույցի ժամանակ, թե Հայաստանում այսուհետ ցանկացած ոք կարող է ցանկացած ապրանք ներմուծել, իսկ եթե կհանդիպի խոչընդոտների, թող ահազանգի, նոր ուժ ու եռանդ է տվել ՀՀԿ սազանդարներին: Վարչապետի խոսքը հաստատելու համար ԱԺ-ում այսօր նրանցից ամեն մեկը կաշվից դուրս էր գալիս անհնարինն անելու համար: «Եթե կա նման երևույթ, բնականաբար, պատասխանն ինչպիսի՞ն պետք է լինի` եթե կա երևույթ, դիմեք, խնդիրը հարթենք: Նույն պատասխանը նաև ես եմ տվել տարիներ առաջ, ամիսներ առաջ»,- Կարապետյանի խոսքը հաստատելով իր մասին էլ հիշեցրեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Ուրեմն ստացվում է, որ մինչև հիմա նման երևույթներ չե՞ն եղել, որ ահազանգ չի ստացվել դիտարկմանը, ՀՀԿ-ականը պատասխանեց. «Նման դեպքերում ասում ենք՝ զանգեք: Մինչև այսօր զանգ չենք ստացել: Հիմա վարչապետը նույն բանը պետք է ասի, ասում է՝ եթե կան խոչընդոտներ, զանգահարեք, խնդիրը հարթենք»: Բաղդասարյանը մի պահ մոռացավ, որ հայտարարությունը ոչ թե ինքը, այլ վարչապետն է արել ու հպարտորեն խորհուրդ տվեց զանգահարել նման դեպքերում. «Թող զանգերը լինեն, և դրանից հետո հետևություններ կարվեն: Եթե չհարթվի, կարող եք այդ հարցը նորից բարձրացնել, թե` դուք խոստանում եք և չեք անում: Այսօրվա վարչապետը խոսքի մարդ է, և Հովիկ Աբրահամյանի ժամանակ էլ, եթե նման ահազանգեր եղել են, անմիջապես հետևություններն արվել են»,- ասաց նա: Վահրամ Բաղդասարյանն ամեն ինչ արեց, որպեսզի իրեն հեռու պահի նախկին եւ ներկա կառավարությունների համեմատականից ու ակամայից էլ ավելի բարդ պատմության մեջ հայտնվեց, ասաց, որ հանրության մոտ կա անորոշություն ապագայի նկատմամբ: ՙ«Այսօր դպրոցն ավարտած երեխայի, համալսարանն ավարտած երեխայի համար անորոշ է, թե ինչով պետք է զբաղվի: Մեր խնդիրը պետք է լինի որոշակիություն ստեղծելը՝ կարճաժամկետ, երկարաժամկետ: Այդ որոշակիությունը մտցնելը հավատի վերականգնումն է: Հավատի կորուստը գալիս է անորոշությունից: Մենք չենք թաքցրել, որ հասարակության յուրաքանչյուր ոք չգիտի՝ ինչով պետք է զբաղվի երկու կամ հինգ տարի հետո: Վարչապետը նոր բան չի ասել ասում է, որ պետք է հավատը վերականգնել: Այդ նույն բանը չեն թաքցրել նաև նախորդ վարչապետերը: Մենք ունենք խնդիր և պետք է հարթենք, չենք հաղթահարի, նորից կանենք հետևություններ»: ՀՀԿ-ականը, ստ էության անկեղծ խոստովանեց, որ կառավարությունն իր առջեւ խնդիր է դրել, ոչ թե տնտեսությունը փրկելու, այլեւ հոգեբանական օգնություն է ցույց տալու հավատը կորցրած ժողովրդին, որի վառ օրինակն էլ, ահավասիկ վերոնշյալ հայտարարությունն է առ այն, որ ներկրման ժամանակ առաջացած խոչընդոտների ժամանակ անմիջապես ահազանգեն Կարեն Կարապետյանին: Իհարկե, կարելի էր ոգեւորվել այս հայտարարությունից, եթե Կարեն Կարապետյանը հանրությանը տրամադրեր իր հեռախոսահամարները եւ անմիջապես պատասխաներ յուրաքանչյուրի զանգերին, գնալ խնդրի հետեւից: Եթե անի դա, ուրեմն կարելի է հավատալ թե Բաղդասարյանին, թե Կարեն Կարապետյանին, թե բոլոր իշխանավարոներին: Մինչդեռ ՀՀԿ-ական Համլետ Հարությունյանն անգամ չի թաքցնում, որ մենաշնորհներ կան ու Բաղդասարյանի նման պոպւլիզմով չի զբաղվում՝ եթե կան նման դեպքեր, ապա թող զանգեն: Հարությունյանն ասաց, որ վարչապետն իր հայտարարությամբ փաստեց, որ կա մենաշնորհ, որը պետք է վերացվի: Ո՞ւմ հովանու ներքո են գործել մենաշնորհներն ու օլիգարխիան, պատգամավորը ավելի քան անկեղծ պատասխանեց. «Բոլոր երկրներում էլ այդ պրոցեսները զարգանում են: Վայրի կապիտալիզմի ժամանակ այդ գործընթացները զարգանում էին: Կապիտալի նախնական կուտակումը հիմնականում հանցավոր ճանապարհով է ձեռք բերվել: Մենք սոցիալիզմից անցանք կապիտալիզմի, և տեղի ունեցավ վայրի սեփականաշնորհում: Մարդիկ որոնք օրվա հացի կարոտ էին, որոնք երկրորդ դասարանի կրթություն ունեին, միանգամից հարստացան: Կապիտալի այդ տեսակն իր հետ բերում է հանցավոր գործողություն, որովհետև դրանց տերերից շատերը չգիտեն էլ, որ այդ գործունեությունը հանցավոր ճանապարհ է»,- ասաց Հարությունյանը և հավելեց, որ ժամանակի ընթացքում իրավիճակը կզուլալվի, և կոռուպցիան, մոնոպոլիաները կնվազեն:   Անի Սահակյան

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am