«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը նոր գլխավոր տնօրեն ունի
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն է նշանակվել Հրանտ Թադևոսյանը, ով ավելի վաղ զբաղեցնում էր ընկերության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնը: Նա գլխավոր տնօրենի պաշտոնակատար էր նշանակվել այն բանից հետո, երբ գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը նշանակվել էր Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար: Ինչպես տեղեկացնում է «Գազպրոմ» ընկերության լրատվական ծառայությունը, այսօր «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերն այցելել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գրասենյակ ու աշխատակիցներին ներկայացրել է նոր տնօրենին: Հրանտ Թադևոսյանը ծնվել է 1962թ.-ի ապրիլի 30-ին:
