Ինչ է խոսել Ալիևը Ղարաբաղի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը։ Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող գործընթացները։ Զրույցի ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և միջազգային հանրության դերի մասին ԼՂ հակամարտության կարգավորման հարցում։
