Շարմազանովը՝ Ծառուկյանի վերադարձի մասին
Այսօր լրագրողները ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից ու ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեցին, թե ինչպես կմեկնաբանեն Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին լուրերն ու հայտարարությունները, մանավանդ, որ ՀՀԿ-ն միշտ կոշտ է արտահայտվել Գագիկ Ծառուկյանի հասցեին: Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Մեր կոշտ դիրքորոշումը բացահայտ կապված է եղել, կա ու կլինի երևույթների հետ: Բոլոր նման երևույթներին մենք ունեցել ենք նմանատիպ դիրքորոշում: Մեր դիրքորոշումը երբեք ուղղված չի եղել որևէ անձի դեմ: Ես` որպես իշխանության ներկայացուցիչ, ասել եմ, մեջ եմ բերել մեզնից 2500 տարի առաջ ապրած հին հույն փիլիսոփա Հերակլիտի միտքը` ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոփոխվում է»:
