Ձկնկուլը իր մահկանացուն կնքեց,երբ 3 անգամ փոխեց իր ցուցմունքը.քաղաքագետ
Քաղաքագետ Գուրգեն Եղիազարյանը Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ երկու օր առաջ Մոսկվայում Հայաստանի երկու քաղաքացիների սպանությանը և նշեց, որ նմանատիպ դեպքերը կշարունակվեն, եթե հասարակությունը սրտացավ մոտեցում չունենա:«Ձկնկուլի սպանությունը ևս չի բացահայտվի, մենք իրականությունը չենք իմանա: Եթե հասարակությունը սրա մասին չխոսի, եթե հասարակությունը սրտացավ մոտեցում չունենա, էս բեսպրեդելը թե այստեղ, թե այնտեղ շարունակվելու է»,- եզրափակեց բանախոսը: Հիշեցնենք, որ սպանվածներից մեկը՝ Արմեն Իսրայելյանը, Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակիցն է՝ Ձկնկուլ մականունով, որը վերջին ամիսներին մեղադրում էր Ալեքսանյանին իր բիզնեսները խլելու, իրեն առևանգելու մեջ:
