Քոչարյանն էլ էր հայտարարել,բայց...
ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանին անհանգստացնում է վարչապետ Կարեն Կարապետյանի այն հայտարարությունը, թե ցանկացած ոք կարող է ներկրում կատարել:Այս մասին նա հայտարարաեց Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում .«Բենզինի ներկման հետ կապված նույն բանը ասել էր նաեւ Ռոբերտ Քոչարյանը. ասաց եւ դրանից հետո նրա ընկերները սկսեցին ներկրել: Դա ինձ դուր չի եկել»: ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն էլ արձագանքում է՝ կառավարության այս ծրագիրը որակ ունի, եւ փորձ է արվում այն դարձնել շարունակական. «Ծրագիրը արտահայտում է տնտեսության վիճակը, մարդիկ հույսեր ունեն: Աստված չանի, որ հույսերը չարդարանան»:
