Բախվել են թիվ 37 երթուղին սպասարկող ավտոբուսը և Menu.am-ի մոպեդը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հոկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում բախվել են թիվ 37 երթուղին սպասարկող HIGER մակնիշի 4787 Տ համարանիշի ավտոբուսը և Menu.am-ի մոպեդը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի տեսուչները: ՃՈ-ն պարզում է վարորդների ինքնությունը։ Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
