Կարեն Կարապետյանը կդառնա հանրապետական
Անցյալ շաբաթ կայացավ ՀՀԿ ԳՄ հերթական նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀԿ-ականներն անդրադարձել են առաջիկա ՏԻՄ ընտրություններին, կուսակցության թեկնածուների հաջողության շանսերին: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով՝ նոյեմբերի 26-ին ՀՀԿ-ն հրավիրելու է հերթական համագումարը: Մեր տեղեկություններով՝ հենց այդ համագումարի ընթացքում Կարեն Կարապետյանը կանդամագրվի ՀՀԿ խմբակցությանը և կընդգրկվի ՀՀԿ խորհրդի կազմում:
