Ցմահ դատապարտյալների վաղաժամկետ ազատման երկու դիմում մերժվեց. Հետք

Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ցմահ ազատությունից զրկված դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանի բողոքն ընդդեմ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կայացրած որոշման: 20 տարի բանտում գտնվելուց հետո Արմեն Տեր-Սահակյանը դիմել է պայմանական ազատման համար, սակայն «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովը որոշում է կայացրել  հարցի քննությունը մեկ տարով հետաձգել: Դատարանի դահլիճում Արմեն Տեր-Սահակյանը, պատասխանելով նիստը նախագահող դատավորի այն հարրցին, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել անկախությունից ի վեր, պատասխանեց, որ կոմունիստների ժամանակ զսպվածություն կար, որը հիմա չի նկատվում. «Էն ժամանակ հարգանք կար, հիմա ով ինչ ուզում` անում ա էս պետության մեջ,  հիմա «բեսպրիդել» ա»: Դատապարտյալը նշեց նաև, որ եթե 20 տարվա ընթացքում որևէ աշխատանք չի տարվել իր հետ, ինչպե՞ս պետք է կատարեն այդ աշխատանքը 1 տարվա մեջ. «Եթե ունեմ երկու խրախուսանք, տույժ չունեմ, 20 տարի ինձ հետ եթե աշխատանք չեն տարել, մի տարվա մեջ պիտի տանե՞ն, ես դրա իմաստը չեմ հասկանում: Էս մի տարին անցնի, մյուս տարի ասելու են` պիտի աշխատանք ճարես, թե չէ հետաձգում ենք, եթե 20 տարի աշխատանք չեն տվել, մի տարվա մեջ պիտի տա՞ն»: Նախորդ դատական նիստի ընթացքում դատախազ Վ. Հարությունյանն իր կարծիքի մեջ ներկայացրել էր, որ ՔԿՀ-ի որոշումը պետք է թողնել օրինական ուժի մեջ: «Հայաստանում ցմահների հետ կապված շարժ, ի վերջո, լինելու է, թե չէ: ՀՀ-ում վաղաժամկետը չի աշխատում, դրա համար են բոլորը բողոքում: Ինչ դեր ունի խրախուսանքը, եթե չի ազդում»,-նիստի վերջում ասաց Արմեն Տեր-Սահակյանը: Դատական նիստի ավարտին և դատավորի կայացրած որոշումը հրապարակելուց հետո, նույն նիստերի դահլիճում շարունակվեց Արմեն Տեր-Սահակյանի բախտակից ընկեր Ալիկ Գրիգորյանի՝ վաղաժամկետ պայմանական ազատման դիմումի քննությունը: Նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը այս դիմումը ևս մերժեց: Մանրամասներն՝այստեղ

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am