Թուրքիայի հարավ-արևելքում հակաահաբեկչական գործողության ընթացքում ոչնչացվել է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) 16 գրոհային՝ ասված է թուրքական Զինված ուժերի Գլխավոր շտաբի տարածած հայտարարության մեջ: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
Թուրքիայի իշխանությունները անցյալ տարվա դեկտեմբերին քրդերով բնակեցված երկրի հարավարևելյան մի շարք շրջաններում հայտարարել են պարետային ժամ: Ներկայումս Ջիզրեում և Սուրում շարունակվում են ուժայինների և PKK-ի գրոհայինների միջև փողոցային բախումները:
« PKK-ի 9 անդամներ ոչնչացվել են Ջիզրեում և 7-ը՝ Սուրում: Գործողության սկզբից Ջիզրեում ընդհանուր առմամբ ոչնչացվել է 483 ահաբեկիչ, Սուրում՝ 144»,- ասված է Գլխավոր շտաբի հայտարարության մեջ:
Հաղորդվում է, որ թուրք ուժայինները այդ 2 շրջաններում վնասազերծել են 44 ինքնաշեն պայթուցիկ սարքեր, խլել են գրոհայիններին պատկանող հրազեն և զինամթերք: Նշվում է, որ դեկտեմբերի կեսերից սկսած՝ հակաահաբեկչական գործողության ընթացքում ոչնչացվել է 720 քուրդ գրոհային:
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը