ԱՄՆ կոնգրեսում բարձրացրել են Ասադի սպանության հարցը
ԱՄՆ կոնգրեսում փակ ճեպազրույցի մասնակիցն առաջարկել է Սիրիայի հակամարտությունը կարգավորել՝ սպանելով հանրապետության նախագահ Բաշար Ասադին, հայտնում է Foreign Policy–ն ՝ վկայակոչելով հանդիպմանը ներկա իր աղբյուրները։ «Իսկ ի՞նչ կասեք Ասադի սպանության մասին»,– մեջբերում է պարբերականը նրա խոսքը։ Հարցն ուղղված էր Սպիտակ տան՝ Մերձավոր Արեւելքի հարցերի նախկին համակարգող Ֆիլիպ Գորդոնին։ Պարբերականը նշում է, որ այդ «նախաձեռնությունն» առաջ է բերել միջոցառման մասնակիցների թյուրըմբռնումը։ Գորդոնը մերժել է այն որպես միաժամանակ ապօրինի եւ անարդյունավետ առաջարկ։ «Դա ապօրինի է եւ ամեն դեպքում ոչինչ չէր փոխի, քանի որ Ռուսաստանը Սիրիայում շահեր ունի, Իրանը Սիրիայում շահեր ունի»,– ասել է Գորդոնը։
