Լոս Անջելեսի ոստիկանությունը հունվարի 29-ին ապօրինի կանեփ աճեցնելու եւ թմրանյութերի վաճառքի կասկածանքով ձերբակալել են ազգությամբ հայ 2 տղամարդու եւ մեկ կնոջ: Այս մասին հաղորդում է mynewsla.com կայքը:
Ըստ աղբյուրի՝ 27-ամյա Արմեն Սիմոնյանը, 28-ամյա Միքայել Պետրոսյանը եւ նրա կինը՝ 24-ամյա Մարինե Պետրոսյանը ձերբակալվել են նրանց տան խուզարկության ժամանակ: Ոստիկանությունը տեղեկություն էր ստացել, որ նրանք կապ ունեն 2015թ. թմրանյութերի պատրաստման պարագաների անօրինական վաճառքի մեղադրանքով դատապարտված եւ ստորագրությամբ ազատ արձակված Անդրեյ Հարությունյանի հետ, որը Armenian Power ավազակախմբի անդամ է:
Տան խուզարկության ժամանակ Հարությունյանը չի հայտնաբերվել, սակայն ոստիկանները Գլենդեյլում գտնվող տան բակում հայտնաբերել են մեծ քանակությամբ կանեփի թուփ, թմրանյութերի փաթեթավորման պարագաներ եւ 2 կգ փաթեթավորված մարիխուանա, նաեւ ձերբակալվածների մոտից լիցքավորված զենքեր են առգրավվել:
Արմեն Սիմոնյանի մոտ ոստիկանները գտել են կեղծ փաստաթղթեր եւ կրեդիտ քարտեր:
Ձերբակալվածների դեմ մեղադրանք է առաջադրվել ինչպես թմանյութերի ապօրինի շրջանառության, այնպես էլ փաստաթղթերի կեղծման համար:
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը