«Խնդրում եմ մեր նորանշանակ տրանսպորտի նախարարին». Հայկ Մարության
Մի փոքր տրանսպորտի մասին: Քաղաքային տրանսպորտում կիսաանսարք «մարշրուտկաները», ինչու չէ նաև ավտոբուսները «գոնկա» են կպնում իրար հետ` լեփ լեցուն ժողովուրդը մեջը: Իսկ միջքաղաքային տրանսպորտի անսարքության կամ երկրորդ վարորդի բացակայության պատճառով արդեն քանի անգամ զոհեր ենք ունեցել: Ժամանակն է տրանսպորտի այս քաոսային իրավիճակը կարգավորել: Խնդրում եմ մեր նորանշանակ տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանին անհապաղ զբաղվել այս հարցով և խստացնել պահանջները և պատժամիջոցները այս ոլորտում: Հ.Գ. Դարձեք Հայաստանի ուղևորների իրական հերոսը...
