Իրանի ԱԳՆ-ն Հասան Ռոհանիի՝ Հայաստան կատարելիք այցի վերաբերյալ պարզաբանումներ է տվել

Հուսով ենք, որքան հնարավոր է շուտ տեղի կունենա Հասան Ռոհանիի այցը Հայաստան,-իրանական «Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այսօր ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի ԱԳՆ մամլո խոսնակ Բահրամ Ղասեմին: Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչն, անդրադառնալով Իրան-Հայաստան հարաբերություններին, մասնավորապես ասել է. «Իրանի հարաբերություններն իր հյուսիսային հարևանների հետ լավ են: Եթե Ռուսաստանին չհաշվենք, ապա Հայաստանն Իրանի միակ քրիստոնյա հարևանն է: Ինչ վերաբերում է ԻԻՀ նախագահի այցին, ապա հուսով ենք, որ Հասան Ռոհանիի այցը Հայաստան տեղի կունենա հնարավոր շուտ ժամկետում», հայտնում է panorama.am-ը: ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակը, անդրադառնալով ԼՂ հակամարտության վերաբերյալ Իրանի դիրքորոշմանը, մասնավորապես ասել է. «Իրանն առաջին երկիրն է, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործում միջնորդական առաքելություն է իրականացրել, մենք կարևոր դերակատարություն ենք կատարել՝ կարողանալով առաջին հրադադարը հաստատել Ղարաբաղում»: Շարունակելով խոսքը Բահրամ Ղասեմին՝ հավելել է. «Ինչ վերաբերում է նրան, թե այդ հարցն այսօր քննարկվում է, կամ կքննարկվի նախագահ Հասան Ռոհանիի այցի ընթացքում, երկկողմ հետաքրքրության շրջանակներին վերաբերող հարց է: Չեմ կարծում, որ ներկա պայմաններում Իրանը շահագրգռված չի լինի միջնորդական առաքելություն իրականացնել: Հույս ունենք, որ հակամարտությունը արդար հանգուցալուծում կստանա և բոլոր կողմերի իրավունքները կիրացվեն»:  

դիտվել է 96 անգամ
Լրահոս
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները Առաջին կարգի նախազգուշացում Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է Ձեր արձագանքը կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը ՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանին աջակցության հայտարարությամբ Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Վահագն Արսենյանը հրաժարական է տվել Մալաթիա–Սեբաստիայի թաղապետը հրաժարական է տվել Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել․ 4 մարտական հաշվարկ է մեկնել Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին Գետին «տապալվում» էր ոչ միայն Ծառուկյանը Կհիշե՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զորավարժություն անցկացվել. Արթուր Խաչատրյան Ոստիկանները հայտնաբերել են Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը Գետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվել ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am