Մոսկվայում սպանված Արմեն Իսրայելյանը Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակիցն էր
Մոսկվայում սպանված Արմեն Իսրայելյանը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակից, Ձկնկուլ մականունով հայտնի Արմեն Իսրայելյանն է: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Մոսկվայի ոստիկանական բաժանմունքներից մեկից: Մոսկվայից ստացած տվյալներով՝ Ձկնկուլի՝ Արմեն Իսրայելյանի և Մոսկվայում սպանված Արմեն Իսրայելյանի անձնական տվյալները՝ ծննդյան տարեթիվն ու այլ տեղեկությունները, նույնն են: Նշենք, որ Արմեն Իսրայելյանը նախկինում հայտարարել էր, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը իրեն ունեզրկել է այն բանից հետո, երբ տեղեկացել էր, որ ինքը Սամվել Ալեքսանյանի ազգականի՝ խաղատներ այցելելու մասին տեղյակ է եղել և պատգամավորին չի հայտնել։
