Պարզվել են էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Պատանի լրագրողների» դպրոցի տնօրեն Վ.Ղազարյանին՝ 22-ամյա Լևոն Սահակյանի սպանության համար։ Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, կատարված հանցագործության շարժառիթը։ 2016 թվականի հոկտեմբերի 19-ին՝ ժամը 23:20-ին, ահազանգ է ստացվել, որ «ձախից կրծքավանդակի և աջից ազդրի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ «Արմենիա» ՀԲԿ բժշկական օգնության է դիմել 22-ամյա Լևոն Սահակյանը, ում վիրահատության ընթացքում պարզվել է, որ պատճառված վնասվածքների հետևանքով վնասվել է նրա սիրտը և թոքը: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հոկտեմբերի 20-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ՝ երիտասարդի մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Պարզվել է հանցագործության դեպքի վայրը, որը հանդիսանում է «Պատանի լրագրողների» դպրոցի տնօրենի աշխատասենյակը, որտեղ կատարվել է զննություն, հարցաքննվել են կասկածյալը, ականատես վկան և մի շարք այլ անձինք, կատարվել առերես հարցաքննություն, քննչական փորձարարություն՝ կասկածյալի մասնակցությամբ։ Նախնական քննության տվյալներով՝ տուժողի նշանածը նախկինում համագործակցել է «Պատանի լրագրողների» դպրոցի հետ, սակայն խոստացված աշխատավարձը չվճարելու պատճառով առաջացել են տարաձայնություններ և աղջիկը դադարեցրել է համագործակցությունը։ Վարձատրության գումարն ամբողջությամբ վճարելու շուրջ տնօրենի հետ խոսել է Լևոն Սահակյանը։ Քննությամբ պարզվել է, որ դեպքի օրը ևս՝ հոկտեմբերի 19-ի երեկոյան, դպրոցի տնօրենին 22-ամյա երիտասարդը հանդիպել է՝ նշված հարցը քննարկելու համար, որը տեղի է ունեցել տնօրենի աշխատասենյակում։ Հանդիպման ընթացքում առաջացել է վիճաբանություն, որը վերածվել է քաշքշոցի, ինչի ժամանակ էլ երիտասարդին կտրող-ծակող առարկայով պատճառվել են մարմնական վնասվածքներ։ Վիճաբանությունից հետո երիտասարդն իր ավտոմեքենայով, ընկերոջ հետ միասին, գնացել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ նրա մոտ ախտորոշվել են կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ։ Հոկտեմբերի 21-ի երեկոյան վարույթն իրականացնող մարմինը տեղեկացվել է, որ Լ.Սահակյանը ստացած վնասվածքներից մահացել է։ Դեպքի վայրի զննությամբ՝ տնօրենի աշխատասենյակում, բակում, հայտնաբերվել են արնանման հետքեր, տնօրենի աշխատասեղանի վրա՝ Լ.Սահակյանի հեռախոսահամարի գրառման թուղթ, իսկ պահարանի դարակում՝ արնանման հետքերով ծալովի դանակ։ Լևոն Սահակյանի վարած «Մերսեդես Բենց Ց 200» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ ևս ավտոմեքենայի վրա և սրահում հայտնաբերվել են արնանման հետքեր։ Վերցվել են փորձանմուշներ։ Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, դատակենսաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություն: Լևոն Սահակյանը ճանաչվել է տուժող։ Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ հոկտեմբերի 22-ին քննիչը որոշում է կայացրել՝ Վ.Ղազարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։ Նույն օրը միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։ Վ.Ղազարյանն իր ցուցմունքներում ընդունել է դանակով Լ.Սահակյանին հարվածելը. նրա մասնակցությամբ կատարված քննչական փորձարարության ժամանակ նա մատնացույց է արել այն աշխատասենյակը, որտեղ դանակով հարվածել է տուժողին։ Սակայն չի ընդունել սպանության համար առաջադրված մեղադրանքը. Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում շարունակվում է նախաքննությունը։ Կատարվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Իրականում ինչպես է Ռուսաստանը պատասխանել Նիկոլի՝ ՀԱՊԿ-ի հետ կապված հայտարարությանը․ Նահապետյան (video) ՌԴ պետական ​​հեռուստատեսությամբ Ադրբեջանի աղավաղված քարտեզի ցուցադրումը անընդունելի է․Ադրբեջանի ԱԳՆ Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի Կրիվայա Լուկա բնակավայրը Թող դրա պատասխանը Փաշինյանը Ռուսաստանին տա, թե չէ․․․ Տիգրան Աբրահամյան (video) Մեկնարկեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավը․ ժամը 19.00 հանրահավաք կլինի «Մակրոնի ու Փաշինյանի այդ պատկերը տեսնելուց հետո ինչի՞ց են նեղվել Բրիջիթն ու Աննան» (video) ՌԴ-ից Հայաստան 2 չվերթ չեղարկվել է, 5-ը՝ հետաձգվել #ՈՒՂԻՂ․ Ընտրություններին չմասնակցողները Նիկոլի կողմնակիցներն են․ Խոսրով Հարությունյան (video) Եկե’ք միասին տոնենք Հաղթանակի օրը ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ Խաղաղության ձգտելու ամենահիմնական կռվաններից մեկը բանակի հզորությունն է․ Լևոն Տեր-Պետրոսյան Եթե Ռուսաստանից հրաժարվեցինք, մի տարի հետո դառնալու ա Արցախ. Գագիկ Ծառուկյան (video) «Նիկո՛լ, էդ կացինը քեզ ամեն օր ավելի մոտ է». ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Արարատի մարզի դատախազը հրաժարական է տվել Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները Փաշինյանի պաստառներն են փակցնում շենքերին․ Նարեկ Մանթաշյան (video) Չի ընտրվի Նիկոլը․ ինքը ո՞ւմ է պետք․ մի՛ ընտրեք նրան․ քաղաքացի (video) «Ասեմ՝ ինչպես է Սամվել Կարապետյանը հալուցինացիաների հասցրել Նիկոլին». Անժելա Թովմասյան (video) «Մոսկվա չգնալու համար Նիկոլն ամեն ինչ արեց, որ պլստա, թե չէ․․․»․ Գեղամ Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ․ 22 հազար հանցագործ թուրքեր կգան Հայաստան․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Ես ամուսնացել եմ․ լսեցի՞ք՝ մնացածը պատմում եմ»․ քաղաքացի (video) Դե թող փորձվի Նիկոլը Սամվել Կարապետյանի դեմ այդպիսի բան անել․ թանկ է նստելու իր վրա․ Հայկ Նահապետյան (video) Եթե Փաշինյանը հաղթի առաջիկա ընտրություններում, Ռուսաստանը չպետք է պաշտոնապես ճանաչի արդյունքները Uեռական բռնnւթյան ենթարկված անչափահաս քույրերի հորեղբոր հետ քննչական գործողություններն են կատարվել. փաստաբան #ՈՒՂԻՂ․ Ընտրություններից առաջ Ռուսաստանը «կատոկում է»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Մշակույթի տան հիմնանորոգման խորհրդատվության համար տրվել է շուրջ 4 մլն դրամ. «Փաստինֆո» Հնարավոր է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am