ԳՇ պետը բանակից յուրացվել է մի քանի տասնյակ միլիոն դրամ
Արցախյան պատերազմի վետերան, նախկին զինվորական Վահան Բադասյանը օրերս Facebook-ի իր էջում` դիմելով ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին, հայտարարել էր. «Հարգարժան պարոն վարչապետ, ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը, լինելով նախկինում ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ի պետ-փոխնախարար, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, խախտելով գնումների մասին օրենքը, շուկայականից զգալի բարձր գներով իր ձեռնարկության եւ ՊՆ-ի միջեւ կնքել է ցորենի գնման պայմանագիր, ինչի արդյունքում՝ բանակից յուրացվել է մի քանի տասնյակ միլիոն դրամ։
