Վրաստանի խորհրդարան է անցել երեք կուսակցություն

РИА Новости-ն հայտնում է,որ  Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է խորհրդարանի ընտրությունների առաջին փուլի վերջնական արդյունքները, որոնց համաձայն, համամասնական համակարգով օրենսդիր մարմին է անցնում երեք քաղաքական ուժ: «2016 թվականի հոկտեմբերի 8-ի խորհրդարանի ընտրությունների արդյունքներով՝ համամասնական համակարգով հինգ տոկոսի արգելքը հաղթահարել է երեք քաղաքական սուբյեկտ՝ «Միասնական ազգային շարժումը», հավաքելով ձայների 27,11 տոկոսը, ստացել է 27 մանդատ, «Հայրնեասերների դաշինքը»՝ 5,01 տոկոս ձայներով ստացել է 6 մանդատ և «Վրացական երազանքը»՝ 48,68 տոկոս ձայներով՝ 44 մանդատ»,- հայտնում Է ԿԸՀ-ն: Գերատեսչությունից նաև  նշում են, որ մեծամասնական համակարգով առաջին փուլում 50 տոկոսի արգելքը կարողացել է հաղթահարել 23 թեկնածու, և նրանք բոլորն էլ ներկայացված էին «Վրացական երազանք» կուսակցությունից: Հետևաբար քվեարկության առաջին փուլի արդյունքում իշխող կուսակցությունն արդեն ստացել է 67 պատգամավորական տեղ: Վրաստանի խորհրդարանի վերջանական կազմը հայտնի կդառնա քվեարկության երկրորդ փուլի արդյունքում, որը կկայանա հոկտեմբերի 30-ին: Հիշեցնենք,որ խորհրդարանի ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 8-ին. 77 մարդ ընտրվում էր կուսակցական ցուցակներով, 73 պատգամավոր՝ ըստ միամանդատ ընտրատարածքների: Վրաստանի ԿԸՀ-ն ընտրությունների երկրորդ փուլ է նշանակել 50 ընտրատարածքում:  

դիտվել է 119 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am