Սպանություն Մոսկովյան.ՀՀ 2 քաղաքացու դի է հայտնաբերվել
РИА Новости-ն` հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին հայտնում է,որ ՌԴ Նոր Մոսկվայի շրջանում գտնվող վարձակալված բնակարանում Հայաստանի երկու քաղաքացու դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքներով: «Նոր Մոսկվայի վարձակալված բնակարաններից մեկում Հայաստանի երկու քաղաքացիներ են հայտնաբերվել` հրազենային վնասվածքներով», - հայտնել է գործակալության զրուցակիցը: Քրեական գործ է հարուցվել 105-րդ հոդվածի 2-րդ մասով՝«երկու և ավելի մարդկանց սպանություն» , որի համար առավելագույն պատիժը ցմահ ազատազրկումն է կամ մահապատիժը: Դեպքի վայրում աշխատում են քննիչները, հարցաքննում են հարևաններին և ականատեսներին և փորձում են վերականգնել տեղի ունեցածի պատկերը:
