Մոսկվան թող կոնկրետ հարցնի

ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում փոփոխությունների շուրջ քննարկումներ չեն ընթանում, սակայն Մոսկվան միայն կողջունի, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրները՝ այդ թվում և Թուրքիան, կառուցողական դերակատարում ունենան՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, երեկ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հավելելով. «Մինսկի խմբի բոլոր անդամների ուղղակի պարտականությունն է ներդրում ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»: Հիշեցնենք, որ ավելի վաղ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Թուրքիայի հավանական դրական դերակատարման մասին Երեւանում խոսեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը. «Այն, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի ապաշրջափակումը, ապահովելով նորմալ տնտեսական համագործակցություն տարածաշրջանում, դա այնպիսի կարևոր գործոն է, որը մենք միշտ հաշվի ենք առնում»: Ռուսաստանն, այսպիսով, շարունակում է ինտենսիվորեն բարձրացնել Թուրքիայի դերը` ԼՂ հարցում, մեկ շաբաթվա մեջ սա, արդեն երկրորդ հայտարարությունն է: Որպես Թուրքիայի հետ հարաբերությունները խորացնող երկիր, Ռուսաստանը, վատ չէր լինի, եթե գնահատեր, թե որքան կառուցողական է մինչ այժմ Թուրքիան եղել ԼՂ հարցում: Պարզից պարզ է, որ Թուրքիան ԼՂ գործընթացում կողմնակալ խաղացող է, այնքան կողմնակալ, որ նախ ԼՂ խնդրի պատճառով շրջափակել է Հայաստանը, իսկ Հայաստան-Թուրքիա արձանագրությունների վավերացումը արգելափակեց կրկին` Ղարաբաղի խնդրի պատճառով: Այնպես որ, եթե Մոսկվան` Թուրքիայի կառուցողական դերի մասին հույսեր հայտնելուց բացի կարող է Անկարայից պահանջել իրականում կառուցողական դեր խաղալ այդ գործընթացում, պարզել, թե կոնկրետ ի՞նչ քայլեր կարող է Անկարան անել, որպեսզի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների չխանգարի ԼՂ հակամարտությունը: Սակայն, Ռուսաստանից հնչող հայտարարությունները տրամաբանական են ներկա պահին ջերմացող Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների կոնտեքստում` աշխարհաքաղաքական գործընթացների փոփոխություններ համապատկերում: Ռուս-թուրքական ճգնաժամային հարաբերությունները արագ վերականգնվեցին. պատճառը, հավանաբար, այն էր, որ երկու երկրներն էլ հասկացան, որ այդ իրավիճակից առաջին հերթին հավասարապես տուժում են իրենք, իսկ շահում է Եվրոպան: Ռուսաստանն ու Թուրքիան ունեն նաև նմանատիպ խնդիրներ. Ռուսաստանի համար Ուկրաինայի խնդիրը նույնն է, ինչ Թուրքիայի համար քրդերի հարցը: Երկու խնդիրներն էլ դժվար է լուծել դիվանագիտական ճանապարհով: Իսկ Պուտինը դիվանագիտական հաղթանակի հասնելու համար ունակ է գործածելու թե՛ կոշտ մեթոդներ, թե՛ ոչ ռազմական ճանապարհներ: Այս պահին նրա շահերից է բխում արևմուտքից տարբեր հարցերով «նեղված» Էրդողանին շարունակել սիրաշահել: Մետաքսյա Շալունց

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am