Օղակը սեղմվում է Պուտինի շուրջ

Բեռլինում կայացած Գերմանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպումը, ընդհանուր առմամբ 6 ժամ է տևել: «Նորմանդական քառյակի» ձևաչափով, Ուկրաինայի հարցով բանակցությունները հինգ ժամ շարունակվել են, այնուհետև առանց Ուկրաինայի նախագահի մասնակցության, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ռուսաստանի առաջնորդները քննարկել են Սիրիայի իրավիճակը: Անգելա Մերկելն ու Ֆրանսուա Օլանդը խիստ քննադատել են Վլադիմիր Պուտինին Սիրիայում ռուսական օդուժի ռմբահարումների համար և հրաժարվել են վերացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները: Բանակցությունների ավարտից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ հանդիպմանը հրաշք լուծումների չհասան, բայց Ուկրաինայի հարցով ճանապարհային քարտեզը բոլոր կողմերին հնարավորություն կտա առաջ մղել Մինսկի համաձայնության իրագործումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև նոյեմբերի վերջը այդ ճանապարհային քարտեզը պետք է մշակվի: Մերկելը հայտնել է, որ առաջնորդները նաև քննարկել են Ուկրաինայի արևելքում հակամարտ կողմերի միջև բաժանարար գոտիներ ստեղծելու և հումանիտար իրավիճակը բարելավելու հարցերը: Մերկելը չափազանց կարևոր է համարել նման հանդիպումների անցկացումը՝ պահպանելու համար բանակցային ընթացքը: Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ասել է, որ ճանապարհային քարտեզը պետք է Մինսկի համաձայնությունների իրականացման հերթականություն ունենա և երաշխավորի դրանց իրագործումը: Պորոշենկոն նաև հայտնել է, որ համաձայնություն է ձեռք բերվել Դոնբասի շրջանում հակամարտ գծի չորս նոր հատվածներից դուրս բերել ուկրաինական զորքերն ու ռուսամետ անջատականներին: Պորոշենկոն ասել է, որ քննարկվել է նաև Ուկրաինայի արևելքում տեղական ընտրությունների անցկացման հարցը, որը հնարավոր կլինի անցկացնել անվտանգության պայմանները ապահովելու դեպքում: «Նորմանդական քառյակի» առաջնորդները նաև համաձայնել են Ուկրաինայի արևելքում զինված ոստիկանական առաքելության տեղակայմանը, թույլատրելով, որ ԵԱՀԿ դիտորդները զինված լինեն, ինչպես նաև տարածաշրջանում անարգելք մուտքի իրավունք ունենան: Պորոշենկոն սա կապել է նաև Ուկրաինայի տեղական ընտրությունների հետ, ասելով որ այդ առաքելությունը Ուկրաինայի արևելքում անվտանգություն կապահովի ընտրական գործընթացի ժամանակ, ինչպես նաև անցումային շրջանում: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է. «Հաստատել ենք, որ պատրաստ ենք ընդլայնել ԵԱՀԿ-ի առաքելության լիազորությունները ծանր տեխնիկայի հետքաշման և պահպանման հարցերում»: Հիշեցնենք, որ Մինսկի համաձայնությունները ձեռք են բերվել 2015-ի փետրվարին Բելառուսի մայրաքաղաքում: Մինչ բեռլինյան հանդիպումը Նորմանդական քառյակի առաջնորդների՝ Գերմանիայի կանցլերի, Ֆրանսիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների վերջին հանդիպումը կայացել էր 2015-ի աշնանը: Սիրիայի հարցով բեռլինյան եռակողմ հանդիպման վերաբերյալ նշենք, որ մամուլի ասուլիսում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ասել է, թե՝ «այն, ինչ տեղի է ունենում Հալեպում, ռազմական հանցագործություն է»: Իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Հալեպում կատարվողը որակել է «անմարդկային և դաժան»՝ ավելացնելով, որ Սիրայի շուրջ Վլադիմիր Պուտինի հետ զրույցը «շատ ծանր է անցել»: Ռուսաստանը կձեռնարկի «ասիմետրիկ» և «ցավոտ» միջոցներ, եթե Միացյալ Նահանգները է՛լ ավելի կոշտ պատժամիջոցներ սահմանի: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը: Օրեր առաջ Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան հայտարարել էին, որ հնարավոր է՝ նոր պատժամիջոցներ սահմանեն Սիրիայի կառավարության ու նրա դաշնակիցների նկատմամբ: Վլադիմիր Պուտինը ասել է, թե Ռուսաստանը պատրաստ է երկարաձգել Հալեպի ռմբահարումների դադարը, բայց թե արդյոք դա իրականության մեջ կլինի այդպես, դժվար է ասել: Փաստ է մեկ բան` Ռուսաստանի նկատմամբ Պուտինի քաղաքականությունը բերում է ավելի մեծ հակազդեցության արևմուտքի կողմից, և Գերմանիան ու Ֆրանսիան նույնիսկ, որոնք, երբեմն, վարում էին Ռուսաստանի նկատմամբ փոքր-ինչ մեղմ քաղաքականություն` բավական կոշտացրել են վերաբերմունքը ռուսական քաղաքականության նկատմամբ: Թամար Բագրատունի

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am