Ադրբեջանում ամուսինը գլխատել է կնոջը
Ադրբեջանի Զարդաբի շրջանում տղամարդը գլխատել է իր կնոջը, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը: Տեղեկության համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել այսօր: 1983թ. ծնված Աստանով Աքշին Ուսուբովը սպանությունից հետո ինքնակամ հանձնվել է իրավապահներին: Նշվում է, որ սպանվածը եղել է իր ամուսնու երրորդ կինը: Կատարվում է հետաքննություն:
