Ինչից է վախեցել Սամվել Ալեքսանյանը

Գրեթե բոլորն էին նկատել ու զարմացել, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը կյանքում երեւի առաջին անգամ առավոտից երեկո մնացել էր Ազգային ժողովում: Սովորաբար,  նա ու իր կալիբրի պատգամավորները ԱԺ նիստերին ներկայանում են հաշվված րոպեներով, նիստը սկսվելիս մտնում գրանցվում են, քվեարկում ու արագ ծլկում ԱԺ շենքից: Խորհրդարանում մնալու առիթը Կառավարության նոր ծրագիրն էր: Նոր կառավարություն, նոր վարչապետ, նոր ծրագիր ու ըստ երեւույթին նոր Սամվել Ալեքսանյան: Բայց քննարկման ընթացքը լույս սփռեց, թե ինչու է Կարեն Կարապետյանն արժանացել Ալեքսանյանի <<հարգանքին>>: Ծրագրի քննարկման ընթացքում պատգամավորներից շատերը հետաքրքրվեցին Հայաստանում հաստատված մոնոպոլիաներից ու նրանց դեմ Կարապետյանի ձեռնարկելիք քայլերի ու գործողությունների մասին հարցրեցին՝ համարելով, որ տնտեսության գլխավոր խոցերից մեկը մոնոպոլիաներն են: Նիկոլ Փաշինյանը անվանական հարց հնչեցրեց, հիշատակեց նաեւ Ալեքսանյանի անունը: Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե ո՞նց է կառավարությունը պատրաստվում պայքարել Սամվել Ալեքսանյանի դեմ, ով շաքարավազի շուկայում ունի մենաշնորհ, ինչպես նաեւ Միհրան Պողոսյանի դեմ, ով բանանի շուկայում է ստեղծել մենաշնորհ: «Ո՞նց եմ պայքարելու Սամվել Ալեքսանյանի, Միհրան Պողոսյանի և այլոց մոնոպոլիաների դեմ, շատ պարզ՝ խաղի կանոնները լինելու են բոլորի համար նույն ձևի: Ո՞նց են իրենց մոնոպոլիաներն առաջացել՝ գուցե ձևակերպումս մի քիչ կոռեկտ չէ, հետաքրքիր չէ ինձ: Բայց լինելու է բաց դաշտ, թե ով այդ ոլորտում կլինի ավելի հաջողակ, ժամանակը ցույց կտա»,- ասաց վարչապետը: Նիկոլ Փաշինյանը ճշտեց՝ Կարեն Կարապետյանն ակնարկում է, որ Սերժ Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի իշխանության տարիներին այդ դաշտը փա՞կ է եղել՝ մասնավորապես շաքարավազի ու բանանի մասին է խոսքը: «Նախկինում ադմինիստրատիվ միջամտություն եղե՞լ է, չեմ բացառում, որ եղել է»,- բազմանշանակ պատասախանեց վարչապետը՝ գուցեեւ ակնարկելով, որ ինքը չի պատրաստվում դաշտը «փակել» Սամվել Ալեքսանյանի համար, եթե ոչ անել հակառակը՝ բացել այն ուրիշնեի առջեւ: Մենք ավելի վաղ տեղեկացրել ենք, որ վարչապետ նշանակվելու առաջին իսկ օրերին Կարապետյանը առանձին-առանձին հանդիպել է խոշոր գործարարներին, նրանց թվում՝ Սամվել Աեքսանյանին: Գուցե Կարապետյանը արդեն զգուշացրել է իր մտադրությունների մասին ու դրանով է պայմանավորված Ալեքսանյանի «հարգանքը», իսկ որ ավելի ճիշտն է՝ վախերն առ Կարեն Կարապետյան: Հատկապես որ վերջին օրերին մեր համաքաղաքացիներից շատերն են խոսում, որ Ալեքսանյանին պատկանող Սիթիներում ապրանքների գներն էական աճ են ունեցել: Արտոնյալ գործարարին երեւի թե կամաց-կամաց ներքաշում են հարկային դաշտ, նա էլ գլխի ճարը տեսնում է: Անի Սահակյան

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am