Մաֆիան գործում է, պատասխանատուներն՝ ահազանգում

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր 2015թ Մոսկվայում ստորագրված «ԵՏՄ շրջանակներում բժշկական արտադրատեսակների և դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների ու կանոնների մասին» համաձայնագիրը: Համաձայնագիրն ըստ հիմնական զեկուցող առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի՝ կարգավորում է դեղերի շրջանառությունը, գործունեությունը, որը ներառում է դեղամիջոցների մշակման, նախակլինիկական հետազոտությունների փորձաքննություն, որակի հսկողություն, արտադրության և այլ հարցեր: «Համաձայնագրով սահմանվում է, որ միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքները և կանոնները սահմանելն, ինչպես նաև միության շրջանակներում դեղամիջոցների ընդհանուր շուկա սահմանելը»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ ամեն բան կարգավորվելու է միջազգային ստանդարտներին համաձայն: Փոխնախարարն ընդգծեց, որ ԵՏՄ անդամ բոլոր երկրները հավասարապես իրավունք ունեն ստեղծվելիք համապատասխան հանձնաժողովին առաջարկներ ներկայացնել և մասնակցել դեղերի շուկայի քաղաքականությանը: Խաչատրյանին դեղերի կեղծման մասին հարց ուղղեց ՕԵԿ-ական պատգամավոր Մհեր Շահգելդյանը; Փոխնախարարը նշեց, որ ՀՀ-ում արտադրվում է շրջանառվող դեղերի ընդամենը 4 տոկոսը, այսինքն կեղծվող դեղերը Հայաստանի տարածքից դուրս են արտադրվում: «Հայաստանում կեղծ դեղեր չեն արտադվում միանշանակ, արվել են լուրջ հետազոտություններ ԱԱԾ և այլ իրավասու մարմինների միջոցով: Կեղծ դեղերի դեմ պայքարը պետք է տանեն այն երկրները, որտեղ այդ դեղերն արտադրվում են: Մենք ունենք վերահսկողություն դեղերի օրինական դաշտի վրա, սակայն կեղծ դեղերի վրա մենք վերահսկողություն չունենք»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ ներկայացվող համաձայնագիրը հնարավորություն կտա հետագայում ստեղծել մեխանիզմներ այդ խնդիրների դեմ պայքարելու համար: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը նույնպես դժգոհեց, որ դեղերը Հայաստանում ոչ միայն կեղծված են, անորակ, այլ նաև թանկ: Պատգամավորի խոսքով՝ այս շուկայում իսկական <<մաֆիա>> է գործում: Պատգամավորն ասաց, որ ինքը միշտ դեղերը իր և բարեկամների համար բերում է արտասահմանից, մասնավորապես Վրաստանից, քանի որ հայ բժիշկներն են խորհուրդ տվել չգնել դեղ Հայաստանում: «Ցավազրկող դեղերի մեծ մասը ցավազրկող չէ, բրախած, անտեր վիճակ է, ո՞վ է տիրություն անելու : Չէ՞ որ սա ազգային անվտանգության խնդիր է, մի երկիր որը գտնվում է նաև կիսապատերազմական վիճակում, մտնում է ցանկած քանակի ու տեսակի դեղ, ու մենք պաշտպանված չենք, դուք պետք է SOS բարձրացնեք, աղմուկ բարձրացնեք, որ բարձիթողի անտեր վիճակ է»,- ասաց Արամ Մանուկյանը: Փոխնախարարը նշեց, որ իրենք SOS են բարձրացրել անցյալ տարի, և հույս հայտնեց, որ երբ քննարկվող համաձայնագիրը մտնի ուժի մեջ, ապա մի քանի տասնյակ որոշումներ կընդունվեն, որոնք հնարավորություն կտան լուծել պատգամավորի բարձրացրած խնդիրները, պատշաճ վերահսկել ոլորտը և պատշաճ պայքարել կեղծ դեղերի դեմ: «Թյուր կարծիք կա, թե Վրաստանում արտադրվող բոլոր դեղերը բարձր որակի են միաժամանակ հակադարձեց փոխնախարարը շարունակելով՝ « Բազմաթիվ միջազգային փորձագետներ հայտարարել են, որ Վրաստանում մեծ թվով կեղծ դեղեր են արտադրվում, որովհետև Վրաստանում հեշտ է գրանցումը, բացակայում է վերահսկողությունը»: Գաղտնիք չէ, թե Հայաստանում ով է տնօրինում դեղերի շուկան. Մեր երկրում այն գտնվում է ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ձեռքում: Հետաքրքիր է՝ վերը նշված համաձայնագիրն ինչպես կանդրադառնա Ալեքսանյանի բիզնես-գործունեության վրա: Անի Սահակյան

դիտվել է 415 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am