Պատահականությո՞ւն, թե՞ դիվանագիտական «ծուղակ»

Վերջերս Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ԵԽԽՎ ամբիոնից հայտարարեց, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ակտիվացնի աշխատանքները ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ, ապա հետաքրքիր «բացահայտում» արեց` խոսելով Ադրբեջանի առնվազն «5 գրավված տարածքներից» հայկական զորքերի դուրսբերման» մասին, այն ներկայացնելով որպես այժմ քննարկվող ռուսական ծրագիր: ԼՂ կարգավորման հարցում ոչ մի կողմնակի պետություն որևէ ազդեցություն չի ունենում, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը: «Կարող եմ ասել, որ խնդիրը կարող է լուծվել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, ոչ մի այլ կողմնակի պետություն որևէ ազդեցություն կամ մասնակցություն չի ունենում: Ամեն ինչ կլուծվի Մինսկի խմբի շրջանակներում», նշել է նա՝ անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը: Առհասարակ, ԼՂ խնդրում ռուսական «առանձին խաղի» մասին այնքան հաճախակի են սկսել խոսել Ադրբեջանից ու Թուրքիայից, որ տպավորություն է ստեղծվում, որ Մոսկվան ստիպված է անընդհատ արդարանալ: Մյուս կողմից` Մոսկվայի արդարացումները, թերևս, պայմանավորված են նրանով, որ պաշտոնական Երևանը բավական կոշտ արձագանքեց ղարաբաղյան գործընթացում Թուրքիայի դերակատարման մասին ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունը, որը նա արեց Երևանում, և ընդամենը ժամեր անց Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունեց Լավրովի հայտարարությունը: Հիշեցնենք, անցյալ ուրբաթ Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովին, լրագրողների հետ ճեպազրույցում Լավրովը կարևորեց Թուրքիայի դերը ԼՂ հակամարտության կարգավորման գործում` նշելով. «Այն որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի ապաշրջափակումը՝ ապահովելով տարածաշրջանում տնտեսական նորմալ փոխգործակցություն, կարևոր գործոն է, որը մենք միշտ հաշվի ենք առնում: Եթե հանկարծակի Հայաստանն ու Թուրքիան վերադառնան իրենց պայմանավորվածությունների կատարմանը՝ առանց այն կապելու ղարաբաղյան հակամարտության հետ, մենք միայն ուրախ կլինենք: Սակայն մեր պատկերացմամբ, ղարաբաղյան կարգավորման գործում առաջընթացը առանցքային կլինի, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունները նորմալանան»: Նախ` ՀՀ ԱԳՆ-ն պատասխանեց Լավրովի հայտարարությանը` մամլո խոսնակի մակարդակով. «Տարիներ շարունակ Ռուսաստանի դիրքորոշումը՝ հնչեցված ամենաբարձր մակարդակով, եղել է և համահունչ է մեր այն սկզբունքային դիրքորոշմանը, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց որևիցե նախապայմանների: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր այդ սկզբունքային դիրքորոշմանը», ասաց Տիգրան Բալայանը: ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն էլ հավելեց. «Թուրքիան իր բացահայտ միակողմանի դիրքորոշմամբ տեղ չունի, և պետք է հեռու պահվի Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացից: Միակ դրական ազդեցությունը, որ Անկարան կարող է ունենալ ԼՂ կարգավորման հարցում, այն է, որ Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանը և վերջ դնի Ադրբեջանի սադրիչ և ապակառուցողական քայլերի խրախուսումը»: Ապա` ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ս.Լավրովի հայտարարությանը, որ Թուրքիան կարող է դրական դերակատարում ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման գործում, նկատեց. «Մենք անկախ պետականություն ունենք և թույլ չենք տա, որպեսզի Թուրքիայի ռազմատենչ ադրբեջանամետ միակողմանի դիրքորոշումները լինեն խաղաքարտեր: Թուրքիան անելիք չունի, որովհետև Թուրքիան, նախևառաջ պետք է իրականացնի իր պարտավորությունները: Շատ ավելի ճիշտ կլիներ, որ միջազգային հանրությունը ստիպեր Թուրքիային իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները և նախևառաջ ապաշրջափակի Հայաստանը»: Իսկ Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը «հետաքրքիր» որակեց Լավրովի երևանյան հայտարարությունը. «Սա հետաքրքրիր հայտարարություն է, իհարկե: Մենք միշտ ասել ենք, որ հայ-թուրքական հարաբերություններն ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը երկու առանձին գործընթացներ են և չպետք է փոխկապակցվեն: Մյուս կողմից, Լավրովը նաև մի շարք այլ հայտարարություններ է արել, և ես կարծում եմ, որ այս ամենը պետք է դիտարկել մեկ ամբողջության մեջ: Նա ասել է, որ Թուրքիան կարող է դրական դերակատարություն ունենալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ՝ եթե, օրինակ, աշխատի, որպեսզի ապաշրջափակում կատարի Ղարաբաղի և այլն»: Հետաքրքիր զուգադիպությո՞ւն էր, թե՞ կոնկրետ դիվանագիտական «ծուղակ» այն, որ Պուտինի` Ստամբուլ կատարած այցից ընդամենը մեկ-երկու օր անց Չավուշօղլուն ու Լավրովը հանկարծ խոսեցին Ղարաբաղյան գործընթացում, համապատասխանաբար` Ռուսաստանի և Թուրքիայի դերերի մասին... Հազիվ թե սա պատահականություն լիներ: Արդյոք փոխվե՞լ է Մոսկվայի դիրքորոշումը և Ռուսաստանն այլևս Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հարցն ու Ղարաբաղի խնդիրները միմյանցից անջատ գործընթացներ չի համարում: Հատկանշական է այս առումով, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից ընդամենը մի քանի ամիս անց՝ 2010թ. հունվարին Մոսկվայում ընդունելով Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Էրդողանին՝ Վլադմիր Պուտինը, որն այդ ժամանակ ՌԴ վարչապետն էր, հայտարարեց, որ Մոսկվան «հետաքրքրված է թուրք-հայկական հարաբերությունների նորմալացմամբ», սակայն ճիշտ չէ այդ հարաբերություների նորմալացումը կապել ղարաբաղյան խնդրի հետ․ «Ե՛վ ղարաբաղյան խնդիրը, և՛ թուրք-հայկական [խնդիրը] ինքնին շատ բարդ են: Ճիշտ չեմ համարում դրանք տեղադրել մեկ փաթեթում: Այդ խնդիրներից յուրաքանչյուրը առանձին վերցրած լուծելը շատ դժվար է: Իսկ եթե մենք այդ բոլորը մի կույտի մեջ ներառենք, այդ դեպքում լուծման հեռանկարը ավտոմատ կերպով շատ կհետաձգվի: Ուստի, մարտավարական և ռազմավարական տեսանկյուններից այդ խնդիրների՝ մեկ փաթեթի մեջ ներառելը համարում եմ ոչ նպատակահարմար»: Թամար Բագրատունի

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am