Քերիի կոչը՝ Ռուսաստանին
Ռուսաստանը շատ պրոֆեսիոնալ է գործում Սիրիայի երկնքում վեճերը հարթելու գործում: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը՝ Բաղդադում պատասխանելով կոալիցիայի ռազմաօդային ուժերի և ռուսական օդատիեզերական ուժերի հարաբերությունների մասին լրագրողների հարցերին: Այս մասին հայտնում է TASS-ը: «Մենք շատ պրոֆեսիոնալ ձևով ենք գործում, վիճելի հարցերը լուծում ենք մեր օդային գործողությունների ընթացքում: Եվ այդ ոլորտում Ռուսաստանն իրեն շատ պրոֆեսիոնալ է դրսևորում: Մենք և կոալիցիայի մնացած մասը մեզ շատ պրոֆեսիոնալ ենք պահել: Այդպիսով, դրանք շատ պրոֆեսիոնալ հարաբերություններ են»,- ասել է Քարթերը: Նա նաև նշել է, որ «միշտ դուռը բաց է թողնում ավելի լայն համագործակցության համար, ոչ այստեղ՝ Իրաքում, բայց Սիրիայում»: Քարթերը նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին «Ռուսաստանին կոչ է անում ճիշտ բաներ անել, որպեսզի ԱՄՆ-ը կարողանա միանալ նրան»: Անվտանգության ապահովման նպատակով ամերիկացի զինծառայողներն օգտագործում են ՌԴ պաշտպանության նախարարության հետ շփման ուղիները Սիրիայում կոնֆլիկտային իրավիճակներ թույլ չտալու համար, որոնք կիրառվում են օդային գործողությունների իրականացման ընթացքում պատահարները կանխելու համար:
