Երջանիկ անտեղյակությամբ ու «հին երգերով»

Կառավարության հերթական ծրագրի քննարկումն ԱԺ-ում «դեժավյու» էր առաջացնում։ Նույն պլպլան նախադասությունները, որոնք թղթին հանձնած բերել ու ճոռոմ խոստումների տակ հրամցնում էր իշխանությունն ի դեմս նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի, ու նույն պոպուլիստական ելույթները, որոնք հնչում էին ոչ իշխանությունների շուրթերից։ Չնայած այն բանի, որ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագիրը ընդամենը 33 էջ էր ու, ի տարբերություն նախորդների, կարելի էր փաստաթղթի վրա մի քիչ աշխատանք թափել, բայց արի ու տես մեր ընդդիմադիրները այդքան զահլա էլ չունեն, շատերի ելույթներից հասկանալի էր դառնում, որ ընդամենը աչքի տակով անցկացրել են, մի քանի նշումներ առանձնացրել՝Կառավարության ծրագրի վերաբերյալ եւ նախընտրական պաթոսով ողողված իրենց ելույթներով փորձում էին ծրագիր քննադատել՝ չխոսելով հիմնավորված։ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին երկու օր նույն հարցերն էին տանջում, թե մինչեւ երբ ենք հանդուրժելու «թալանչի» պաշտոնյաներին, նա բողոքում էր՝ միթե կարելի է միայն պաշտոնանկությամբ հարցը լուծել, պահանջում էր հետ բերել թալանված փողերը։ «Մի՞թե նախորդ 14 կառավարությունների ծրագրերում չի գրվել պայքար մենաշնորհների դեմ, մի՞թե չի եղել գեղեցիկ ծրագիր, այնպես, ինչպիսին ձերն է» հաշիվ էր պահանջում Կարեն Կարապետյանից։ Նա համեմատություններ էր անում հարևան Վրաստանի հետ , ասում, որ օրինակ, Վրաստանի սուպերմարկետում բանանի գինը երկու անգամ ցածր է, քան Հայաստանում։ Բիշարյանն ասում էր, որ ինքը ծրագրում չի տեսել մի կետ, որով հնարավոր լինի դրսից հետ բերել «գողացված փողերը»։«Եթե ուզում ենք դառնալ իսկապես Սինգապուր, եթե ուզում եք հերոս դառնաք, հետ բերեք թալանված փողերը, այն 30 միլիարդը, որ Հայաստանից տարել են էն չակերտավոր հայրենասերները, որոնք բերել են այստեղ ներկայացրել ծրագրեր ու փողերը ստացել, ծրագիրը դրել մի կողմ, թալանել երկիրը, թալանել են Հայաստանի Հանրապետությունը։ Խնդրում եմ ձեր ծրագրում դրեք այդպիսի մի դրույթ, որ այն նախկին պաշտոնյաները, ովքեր ունեն գումարներ, հետ բերեն դրանք», - դահլիճում նստած վարչապետին փրկչի տեղ դրած նեղում էր Բիշարյանը։ Ամենաբարոյական ՕԵԿ-ը նորից բարոյականության մասին քարոզներ էր կարդում, երկում հին երգը՝ սուպերմարկետների մասին.«Ինչպես զարգանա փոքր ու միջին բիզնեսը, երբ ծաղկում են սուպերմարկետները։ Սուպերմարկետների գործունեության սահմանափակման նախագիծը 7-8 տարի նստեց կառավարությունում, իսկ այնտեղ մեկը բարոյական չգտնվեց իրականացնել ծրագիրը»։ Բայց ինչն էր զավեշտը, որ նոր կառավարության ծրագրում եւ ոչ մի դրական կետ չնկատելով ՕԵԿ-ը օեկաբար դեմ չքվեարկեց այդ փաստաղթին.«Պետք է հնարավորություն տալ աշխատել և այդ պատճառով էլ կքվեարկենք ձեռնպահ»։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ նեղված էր, որ Կարեն Կարապետյանը իրենց հետ չի հանդիպել .«Վարչապետի նշանակումը կատարվել է Սահմանադրական նորմերի խախտմամբ: Սերժ Սարգսյանը պիտի խորհրդակցեր խմբակցությունների հետ: Նման բան ՀԱԿ-ի հետ չի եղել, թեեւ նախորդ անգամներին ՀԱԿ-ն ինքն է մերժել, սակայն դա չի նշանակում, որ հիմա պիտի խախտեն Սահմանադրությունը»: Ըստ նրա՝ նոր Կառավարությունը պիտի կասեցներ «Հարկային օրենսգրքի» կենսագործումը, ապա միայն ծրագիր ներկայացներ ԱԺ. «Նշենք, որ ներկրումը երեք անգամ գերազանցել է արտահանումը: Այն ախտորոշիչ գնահատականները, որ տալիս ենք, չկան ձեր ծրագրում, այլ միայն կա ձեւակերպում՝ սեղմ ժամկետներում ախտորոշել կառավարման համակարգը: Դուք չեք ասում ձեր տեսլականը, չեք ներկայացնում գործող համակարգի արատները, տնտեսական ի՞նչ մոդել ենք ուզում ստեղծել, այլ միայն ներկայացվում են գործիքները: Սա ծրագիր է ընտրողների առաջ որեւէ քաղաքական պատասխանատվություն չստանձնելու մասին: Լեւոն Տեր-Պետրոսյանի ասածների վերաբերյալ Կառավարությունից լսեցինք դրական արձագանքներ, սակայն կոնկրետ քայլեր չտեսանք»: Լեւոն Զուրաբյանի ելույթին արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ ասելով. «Հագելի ընդդիմադիր հռետորը կամ չէր կարդացել Կառավարության ծրագիրը, կամ սուտ էին նրան պատմել. կա ծրագրի իրականացման կարճատեւ ու երկարատեւ փուլ, երկուսն էլ շատ հավակնոտ: Իսկ ՀՀԿ-ականները փրկության կարիք չունեն, այստեղ փրկիչներ չկան»:   Անի Սահակյան

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am