Իրաքում հարյուրավոր մարդիկ են թունավորվել
Ամերիկացի զինվորականները տեղեկացնում են, որ գործարանն այս շաբաթ հրդեհել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները: BBC-ի փոխանցմամբ` Մոսուլի մոտակայքում գտնվող ռազմաբազայում զինվորականները հոկտեմբերի 21-ին ստիպված են եղել դիմակներ հագնել, քանի որ քամին թունավոր նյութերի ամպերը փչում էր իրենց ուղղությամբ: Իրաքցի գեներալ Քուսայ Համիդ Քադիմի խոսքով` խաղաղ բնակիչների շրջանում երկու մարդ մահացել է թունավորման հետևանքով: Տուժողները բողոքում են շնչառության հետ կապված բարդություններից: Բուժաշխատողները նրանց համապատասխան օգնություն են ցույց տալիս:
