Գրոհայինները մահապատժի են ենթարկել մզկիթի իմամին՝ հանձնվելու կոչի համար
«Ջեբհադ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները Հալեպի արևելյան հատվածում գտնվող Բաիդդին շրջանում մահապատժի են ենթարկել մզկիթի իմամին, որը կոչ էր անում ահաբեկիչներին դուրս գալ Հալեպից, հայտնում է РИА Новости-ն:
Հալեպի Բուսթան Ալ Քասր թաղամասում հինգշաբթի ահաբեկիչները հրապարակայնորեն մահապատժի էին ենթարկել 14 խաղաղ բնակչի, որոնք փորձել էին, օգտվելով հումանիտար միջանցքից, լքել քաղաքը:
Գործակալության փոխանցմամբ վերջին երեք օրվա ընթացքում Հալեպում իրավիճակն անփոփոխ է. անցնող 24 ժամվա ընթացքում խաղաղ բնակիչներն ու ընդդիմադիր գրոհայինները չեն կարողացել օգտվել զինադադարից և դուրս գալ Հալեպից:
Զինադադարի առաջին օրը Բուսթան Ալ Քասրը ենթարկվեց ինտենսիվ հրթիռակոծության ողջ օրվա ընթացքում, ինչի հետևանքով վիրավորվել էլ սիրիական բանակի զինծառայող:
Տարբեր տվյալների համաձայն Հալեպում դեռևս գտնվում են մոտ 7000 ահաբեկիչ և տարբեր ավազակային խմբավորումներ:
